Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի ԶՈւ շարքերից հեռացվել է 3185 զինծառայող

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է, որ հուլիսի 15-ին տեղի ունեցած ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի շարքերից հեռացվել է 3185 զինծառայող, 162 զինծառայող էլ գտնվում է փախուստի մեջ, որոնցից 9-ը` գեներալներ:

Այս մասին թուրք նախարարն ասել է թուրքական Haberturk հեռուստաալիքով ունեցած ելույթում:

Նա ասել է, որ փախուստի մեջ են նաեւ Թուրքիայի ԶՈւ երեք ռազմական կցորդներ, որոնք, ենթադրաբար, թաքնվում են Իտալիայում:

Նրա խոսքով` ծառայությունից հեռացված զինծառայողների մեծ մասը օդուժի զինծառայողներ են, եւ ներկայում աշխատանքներ են տարվում նրանց նոր անձնակազմով փոխարինելու ուղղությամբ:

Թուրք նախարարն ասել է, որ որոշում է ընդունվել մինչեւ սեպտեմբերի 15-ը Անկարայից եւ Ստամբուլից դուրս բերել եւ այլ վայրերում տեղակայել այդ քաղաքներում գտնվող զորամիավորումները:

Ֆիքրի Իշըքը նշել է, որ օրակարգում Թուրքիայի ԶՈւ-ն պայմանագրային հիմունքների անցնելու հարց առկա չէ:

Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ այսպես կոչված «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազն էլ հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության, այդ թվում` 5342 գիտության ոլորտի աշխատակիցներ, որոնցից 4225 ակադեմիական անձնակազմ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում: 

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:

Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Վերջին տվյալների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ, ինչպես նաև 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քուրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:       

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել է անձնակազմի մոտ 1,6 տոկոսը:

 

Հրդեհ Իջեւանում. շենքի բնակիչները տարհանվել են Հունգարիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Իրանի հետ համաձայնության չհասանք․ վերադառնում ենք Միացյալ Նահանգներ առանց համաձայնագրի․ Վենս Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ավարտել են փորձագիտական մակարդակով առերես բանակցությունների փուլը Ռոնալդուի 968-րդ գոլը (տեսանյութ) «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» (տեսանյութ) «Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան Երևանի Կապույտ մզկիթում Ալի Խամենեիի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվելԷպշտեյնի զոհերը քննադատել են Մելանյա Թրամփին Իսլամաբադում Իրան-ԱՄՆ բանակցությունները որոշ ոլորտներում անցել են տեխնիկական մանրամասների քննարկմանը. Tasnim Լուրջ անհամաձայնություններ կան Հորմուզի նեղուցի շուրջ Մերցի աշխատանքից դժգոհության մակարդակը հասել է նոր ռեկորդային նիշի. Bild Իրաքի խորհրդարանը Նիզար Ամիդիին ընտրել է երկրի նոր նախագահ Ապրիլի երկրորդ կեսն էլ կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իռլանդիայի Շենոն օդանավակայանում կացնով տղամարդը վնասել է ամերիկյան ռազմական C-130 Hercules ինքնաթիռը Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. Վեհափառ «Միլանը» պարտվեց խոշոր հաշվով Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում Արամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանՀամլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության նժույգթափերի եզրափակչում նվաճել է ոսկե մեդալ Ամերիկյան երկու ռազմանավ անցել է Հորմուզի նեղուցով. Հեգսեթ Եվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԳերմանիայում կոնտակտային լարը պոկվել եւ ընկել է ուղիղ արագընթաց գնացքի վրա Երևանում կայանալիք գագաթնաժողովից առաջ վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին. Մակրոն Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Հայտնի է Արմավիրի կրակոցների պատճառը. 2 «կլանի» ներքին կոնֆլիկտները Հայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԻրան-ԱՄՆ բանակցությունները Պակիստանում մտել են փորձագիտական փուլ․ Tasnim Ժողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեք«Բարսելոնայի» մեկնարկային կազմը Արագ ի հայտ եկող կապտուկները կարո՞ղ են վկայել արյան քաղցկեղի զարգացման մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահԼավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին Թուրքիայում Քայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանԹրամփը սպառնացել է վերսկսել հարվածներն Իրանին, եթե բանակցությունները տապալվեն Պենտագոնը հայտնել է, որ ռազմական գործողության ընթացքում խոցել է Իրանի պաշտպանական ձեռնարկությունների 90 տոկոսը