Մոսկվայում ազգայնականը սպանել է երկու ադրբեջանցիների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մոսկվայի Ռյազանի պողոտայում դանակով զինված անհայտ անձը առավոտյան մոտ ժամը հինգին հարձակվել է երեք տղամարդկանց վրա: Տուժածներից երկուսը մահացել են: Սպանվածների ինքնությունը պարզվել է. նրանք 1947 թ. եւ 1980 թ. ծնված ադրբեջանցիներ են: Եւս մեկ տուժած գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին հայտնել է մոսկովյան միջտարածաշրջանային արհմիության համակարգող խորհրդի նախագահ Միխայիլ Պաշկինը:
Նրա խոսքով` սպանողն ամենայն հավանականությամբ ազգայնական է եղել:
Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել ադրբեջանցիների սպանության մեջ կասկածվող հանցագործին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել երկու եւ ավելի անձանց սպանության, ինչպես նաեւ առողջությանը միջին ծանրության կանխամտածված վնաս պատճառելու հոդվածներով:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



