Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տղամարդուն կորցնելու 5 հավաստի միջոց

ԼԱՅՖ

Վիրավորվիր

Նախ, իհարկե, նրանից. 5 րոպե ուշացել է, տուն գալու ճանապարհին հաց չի գնել, գուլպաները բազմոցի տակ է դրել. այս ամենը տիեզերական ողբի ռեժիմը միացնելու լավ առիթներ են: Երկրորդ` կյանքից. սարսափելի եղանակ է, ճանապարհներին խցանում է, բոլոր մարդիկ մարդ են թվում, բայց չգիտես ինչու` սրիկա են դարձել: Իսկ նվնվալու ամենագլխավոր առիթը Երկնային գրասենյակի անարդարությունն է. դու էլի եղունգդ ջարդել ես եւ քեզ թվում է, որ գեր ես: Բինգո:

Պահանջիր

Ընդհանրապես քո ինչին է պետք տղամարդը, եթե նա հրաժարվում է քեզ սիրաշահել: Թող օրը   8 անգամ զանգի, թե չէ դու չես հավատա նրա սիրուն: Թող հաճոյախոսություններ ասի, եւ ուրիշ ոչինչ թող չասի, դու չէիր պատրաստվում դա լսել: Թող նվերներ տա, դե իհարկե, չէ որ տղամարդ է: 

Արգելիր

Եթե նա հանկարծ պատրաստվում է երեկոն ընկերների հետ անցկացնել, իմացիր. դու սկանդալի հրաշալի առիթ ունես: Որովհետեւ նա էլ ի՞նչ ընկերների մասին կարող է մտածել, եթե հիմա կին ունի: Եվ հետո, լավ ես ճանաչում այդ ընկերներին, բոլորը դարձյալ կհարբեն մինչեւ խոզի պես ճչալու աստիճան եւ քո սիրելիին էլ կհարբեցնեն: Իսկ խմել իհարկե չարժե: Ընդհանրապես: Դու չես պատրաստվում քո միակ եւ անկրկնելի կյանքը նվիրել ինչ-որ հարբեցողի: Եվ վերջ: Այսօրվանից ոչ մի կաթիլ բերանդ չառնես:  

Քննադատիր

Ինչպես ազատվել տղամարդուց: Կարեւոր չէ, թե ինչ եւ ինչպես է անում քո տղամարդը, կարեւոր է նրան բացատրել, որ նրա սքանչելի, ուժեղ ձեռքերն աճում են ոչ պակաս սքանչելի ձիգ հետույքից: Եթե քո արքայազնի ձեռքերը ոսկե են, մի հուսահատվիր: Դու միշտ կարող ես օգտվել  անպարտելի տարբերակից` բղավելով «Ախր ո՞վ է այդպես անում»:  Էֆեկտն ուժեղացնելու համար կարելի է աչքերը պտտեցնել, թատերայնորեն հոգոց հանել եւ լեզվով ճպպացնել: Եվս մի քանի ֆրազ, որոնք կարելի է ցանկացած պահի օգտագործել ցանկացած առիթով.  «Էս ի՞նչ ես հագել», «Դու ընդհանրապես նորմա՞լ ես» եւ հաղթաթուղթը`  «Դու ի՞նչ էիր մտածում, երբ էսպիսի բան էիր անում»:

Հարցրու

Ենթադրում ենք, դու ինքդ շատ լավ գիտես, թե ինչ հարցնես, բայց համենայն դեպս հիշեցնում ենք.   «Ես սիրո՞ւն եմ», «Ես գեր չե՞մ», «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես», «Իսկ ինչի՞ համար ես սիրում»:

 Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն Վարդանյան Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Բժիշկները հայտնաբերել են մի հայտնի խաղալիք, որը երեխաներին հիվանդանոց է ուղարկումԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Խաղի ժամանակ կայծակը հարվածել է ֆուտբոլիստինԶելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան18-ամյա տղան առևանգել է դպրոցական աղջկաՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Տիկին ֆոն դեր Լայեն, դուք եկել եք Բաքվից, որտեղ 1000 օրից ավել է` բանտարկված են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները. Աննա ԿոստանյանԻնչպես փայտե հեծանիվի վրա առաջին անգամ շարժիչ դրվեց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը