Հանրային խորհուրդը վարձակալության համար նախագահական նստավայրից տարեկան ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ.«Հայկական ժամանակ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար։
Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակներ։ Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ընդհանրապես ֆինանսավորվում է նախագահականից, և խորհրդի աշխատակազմը յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձը հենց նախագահականից էլ ստանում է։ Հետաքրքիր է, որ պետական կառավարման այսքան շենքերի դեպքում իշխանությունները 3 սենյակ չեն կարողացել տրամադրել Հանրային խորհրդին, որ այսքան վարձակալության գումար են հատկացնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում