ԱՄՆ-ում ինքնաթիռը բախվել է ծառին եւ այրվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրեդերիկսբուրգ քաղաքի մոտակայքում (Վիրջինիայի նահանգ) մասնավոր ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով վեց մարդ զոհվել է:
Ավիաաղետը տեղի է ունեցել ուրբաթ: Ինքնաթիռը վարէջքի է գնացել, բայց թռիչքուղու ծայրին հասնելով` սկսել է վեր բարձրանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինքնաթիռը փորձել է դադարեցնել վայրէջքը եւ դարձյալ օդ բարձրանալ,-պատմել է տեղի իրավապահ մարմինների աշխատակիցը: Դրանից հետո այն շարժվել է դեպի թռիչքուղու հարավային ծայրը եւ բախվել է ծառերին»:
Ինքնաթիռում հրդեհ է բռնկվել: Փրկարարները բեկորների տակից զոհվածի վեց մարմին են հանել:
Զոհերի անձը եւ վթարի պատճառները պարզվում են:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



