Ամերիկացի դպրոցականը պատանդ էր պահում համադասարանցիներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում ձերբակալվել է մի դեռահաս, ով պատանդառություն էր կազմակերպել դպրոցում, հաղորդում է ABC News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Արևմտյան Վիրջինիա նահանգում: 14-ամյա տղան, որի անունը չի հաղորդվում, պատանդ էր վերցրել դպրոցականներին և ուսուցիչին:
Դպրոցը հրատապ փակվել է, մնացած աշակերտները տարհանվել են և ուղարկվել տուն:
Բանակցությունների արդյունքում կասկածյալը համաձայնել է ազատ արձակել բոլոր պատանդներին: Նա ցած է դրել ատրճանակն ու հանձնվել իրավապահ մարմիններին, առանց որևէ միջադեպերի: Ըստ ոստիկանության, ոչ ոք չի տուժել:
Հետաքննությունը բացահայտում է դեռահասի արարքի շարժառիթները:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



