Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տատու արտիստը՝ դաջվածքների տեսակների, հակացուցումների ու գների մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Դաջվածքներ կամ սիրում են, կամ ատում. մարդկանց մի մասը կարծում է, որ դաջվածքը գեղեցկացնում է մարմինը, մյուս մասն էլ պնդում է հակառակը:

Հայաստանում ովքե՞ր են դիմում արվեստի այս տեսակին, միջինն ի՞նչ արժե այս հաճույքը, եւ մեծամասամբ ինչպիսի՞ դաջվածքներ են նախընտրում հայ երիտասարդները. Նշված եւ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է տատու արտիստ Կարեն Հակոբյանի (Շուր) հետ:

«Յուրաքանչյուր իր աշխատանքը հարգող տատու-արտիստ պետք է իր նյութերն ու գործիքները ստերիլ վիճակում պահի: Օգտագործվող յուրաքանչյուր գործիք մեկ անգամվա համար պետք է նախատեսված լինի: Եթե ընդհանուր մեկ նախադասությամբ ասենք, ապա տատու արտիստի գործիքի միայն շարժիչն է, որ չի փոխվում, մնացած ամեն ինչ՝ ներկի տարայից, մինչեւ ասեղներ պետք է մեկ անգամվա լինեն, չհաշված հենց տատու արտիստի ձեռքերի մաքրությունն ու ձեռնոցների կիրառումը: Եթե չպահպանվեն այս կանոնները՝ ապա դաջվածք կատարելը կարող է առողջության համար վտանգավոր լինել ու տարբեր վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու պատճառ դառնալ»,- նշեց Կարենն ու հավելեց.

«Ինչ վերաբերվում է ներկերի վնասակարությանը, ապա սա իհարկե, միֆ է, եթե տվյալ տատու արտիստը օգտվում է որակյալ ներկերից, որոնց հիմքում ընկած են օրգանիկ նյութեր: Գոյություն ունեն աշխարհում առաջատար ապրանքանիշեր, որոնց ներկերից էլ օգտվում են փորձառու տատու արտիստները»:

Ի դեպ, մասնագետի խոսքով, դաջվածք անելու համար կան նաեւ հակացուցումներ՝ արգելվում է դաջվածք անել ալկոհոլի ազդեցության տակ, ինչպես նաեւ հղիներին եւ մաշկային ու ալերգիկ հիվանդությամբ տառապողներին:

Եթե տարիներ առաջ հազվադեպ կարելի էր հանդիպել իգական սեռի ներկայացուցիչների, որոնց մարմնի վրա կային տարբեր դաջվածքներ, ապա մեր օրերում այս երեւույթը արդեն զարմացնող չէ: 

Խոսելով իր՝ կին հաճախորդների մասին՝ Կարեն Շուրը նշեց. «Սա մեր հայ կոնսերվատիվ մենթալիտետին հատուկ մտածելակերպ է, իսկ ո՞վ է ասել, որ տատուն միայն տղամարդկանց համար է: Դաջվածքը գոյություն ունի արդեն հազարավոր տարիներ, ամբողջ աշխարհում սա նորմալ երեւույթ է եւ չունի սեռային խտրականություն: Մեր երկրում մշակութային էր դարձել նման մտածելակերպը, որ տատու անում են միայն տղաները՝ բանակում, բայց դա, իհարկե, սխալ կարծիք է: Որպես տատու արտիստ կարող եմ ասել, որ կանանց վրա դաջվածքը կարող է շատ ավելի գեղեցիկ դիտվել. հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում այս առումով ավելի շատ զարգացում կապրենք ու կընդունենք, որ դաջվածքն էլ արվեստի մի տեսակ է»:

Անդրադառնալով հաճախորդների կողմից ամենաշատ ընտրվող պատկերներին, մասնագետը նկատեց. «Սա շատ ինդիվիդուալ է: Մարդն ինքն է որոշում, թե ինչ է ուզում պատկերվի իր մարմնին, տատու արտիստն այս առումով չպետք է միջամտի, նա միայն կարող է խորհուրդ տալ: Պատկերի ընտրությունը խիստ անձնական է, քանի որ սովորաբար դրանք իրենց մեջ պատմություն, իմաստ կամ որեւէ խորհրդանիշ են պարունակում: Բայց այս դեպքում պետք է նկատել նաեւ, որ մարդ կա՝ իր համար ինքնանպատակ է տատու անելը, նա չի էլ հասկանում, թե ինչու է դա ուզում, իսկ այդ ժամանակ կոնկրետ ես խորհուրդ եմ տալիս հրաժարվել դաջվածք անելուց: Միաժամանակ կան նաեւ մարդկանց մի խումբ, ովքեր արդեն տառապում են տատումանյայով, ովքեր առաջին դժվարությունը հաղթահարելուց հետո, անընդհատ ուզում են իրենց մտքերը պատկերի միջոցով հաղորդել մարմին` այդպիսով հավերժացնելով իրենց կյանքի  կարեւոր դրվագները»:

Հարցին՝ մեր երկրում դաջվածք անելն ի՞նչ արժե, Կարեն Շուրը պատասխանեց. «Եթե ընդհանուր դիտարկենք՝ կարող ենք ասել, որ տատու անելը սկսվում է 8000 դրամից մինչեւ հազարավոր դոլարներ: Գինը կախված է ընտրված պատկերից՝ նայած, թե ինչ բարդության աշխատանք է տարվում: Բնականաբար, եթե մարդու վրա նկարում ես եռաչափ պատկերով գեղարվեստական աշխատանք, այս դեպքում մատչելի լինել ուղղակի չի կարող, քանի որ նման աշխատանքի վրա տատու արտիստը կարող է ամիսներով աշխատել»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինՎարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար