Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հորոսկոպի ամենատականք նշանները

ԼԱՅՖ
Ինչպե՞ս է մարդու տականքությունը պայմանավորված նրա հորոսկոպի նշանով։ Մենք կպատմենք Ձեզ հորոսկոպի նշանների տականքությունների առանձնահատկությունները։ Դուք կարող եք անգամ չհավատալ հորոսկոպներին, բայց, այդուհանդերձ, այս ցուցակը Ձեզ, անկասկած, կհետաքրքրի։

Խոյ

Նյարդային ու իմպուլսիվ տականք։ Թերևս սրանով ամեն ինչ ասված է։ Ինչ-որ վատ արարքից հետո նա աղմկոտ ձևով ներողություն է խնդրում՝ գլխին մոխիր է լցնում ու այլ թատերական էֆեկտներ անում (որպեսզի վաղը կրկնի նույնը) կամ էլ առհասարակ ներողություն չի խնդրում, քանի որ, տեսեք-տեսեք, հպարտությունը թույլ չի տալիս։
 
Արդարացումներ. «Կներես, ինչ-որ նյարդային վիճակ է», «Մեջս ասես սատանա մտած լիներ»։

Ցուլ

Հաշվարկող տականք։ Նմանին կարելի է անգամ չհարցնել էլ, թե արդյո՞ք գիտակցում է, թե ինչ է անում, որովհետև հավատացեք՝ այն էլ ո՜նց է գիտակցում։ Նա անպայման վաղօրոք հաշվարկել է, թե ուր խփի, որպեսզի առավել ցավոտ լինի։
 
Արդարացում. «Դու ինքդ այնպես արեցիր, որ սրան արժանանաս»։

Երկվորյակներ

Թեթևսոլիկ տականք, ով հաճախ չի էլ հասկանում, որ իրեն վերջին տականքի պես է պահում, իսկ տականքություն անելուց 5 րոպե անց մոռանում է այդ մասին։
 
Արդարացում. «Նեղացա՞ր։ Լո՞ւրջ։ Ինչի՞»։

Խեցգետին

Մի այլ կարգի դժբախտ տականք։ Այդ դու ես տականք, իսկ ինքը հանգամանքների անմեղ զոհ է։ Ու այդպես լինելու է միշտ, անգամ եթե նրա հաշվին տականքությունները տասն անգամ ավելի շատ են, քան քո։ Ավելին՝ նա հոգ կտանի այն մասին, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ինչ դաժանաբար դուք վարվեցիք խեղճ Խեցգետնի հետ։
 
Արդարացում. «Դու ինքդ ստիպեցիր ինձ»։

Առյուծ

Ինքնասիրահարված տականք։ Նա իմաստուն է ու պատկառելի, նա արքա է, իսկ բոլոր մնացածը պարզապես աղբ են նրա ոտքերի տակ։ Հենց այս աշխարհընկալումից էլ ծնվում են նրա բոլոր տականքությունները։
 
Արդարացում. «Այդպես ուզեցի»։

Կույս

Հիշաչար տականք։ Դուք ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ նրա ճանապարհը հատել եք կամ էլ պարզապես ինչ-որ անզգույշ արտահայտություն եք թույլ տվել։ Ուրեմն պատրաստ եղեք ստանալու ըստ արժանվույնս։ Այդ ողջ ընթացքում նա կսպասի հարմար պահի, որպեսզի դուրս թափի ողջ այն մաղձը, որը կուտակվել էր իր մեջ այդ ընթացքում։
 
Արդարացում. «Ե՞ս։ Ինչպե՞ս կարող էիր ինձ կասկածել» կամ էլ «Իսկ հիշո՜ւմ ես...»։

Կշեռք

Վախկոտ տականք։ Կշեռքներին կարելի է վստահությամբ հատկացնել առաջին տեղն այս ցուցակում։ Նրանք կարող են լինել ստոր ու անբարո էակներ։ Այստեղ խաբում է, այնտեղ զրպարտում է, մեկ ուրիշ տեղ՝ դավաճանում. այսպիսին է տականք Կշեռքի օրակարգը։ 
 
Արցարացումներ. չկան արդարացումներ, պարզապես ստորությունն անում է ու թաքնվում։

Կարիճ

Սկզբունքային տականք։ Սկզբունքները կարող են լինել ցանկացած տիպի, բայց խնդիրը դա չէ։ Կարիճի գերբարդ աշխարհընկալման տեսանկյունից Դուք խախտել եք ինչ-որ ուղղակի արգելք ու պետք է պատժվեք, իսկ իրեն նա համարում է արդարության պատժիչ զենք։
 
Արդարացումներ. ոչ մի արդարացում ու հպարտորեն վեր ցցած ծնոտ։

Աղեղնավոր

Սկանդալային տականք։ Նրան նաև անվանում են բազարային կին կամ էլ հոռի չոբան... Հաճույք է ստանում կոնֆլիկտներից՝ որպես էդպիսին։ 
 
Արդարացումներ. անիմաստ ինչ-որ տեքստ, որը գերհագեցած է հայհոյախոսությամբ ու ասվում է բարձր տոնով։
 

Այծեղջյուր

Համառ ու օրիգինալ տականք։ Ցուլերի անտարբերությանը գումարեք Առյուծների էգոիզմն ու արդեն սեփական անկրկնելի բթամտությունը, ինչպես նաև համեմեք դա ժլատությամբ։
 
Արդարացումներ. «Այդպես էր ստացվել»։

Ջրհոս

Ցինիկ տականք։ Սրանք զբաղեցնում են պատվավոր երկրորդ հորիզոնականը։ Տականքություն կանի միայն հանուն նրա, որպեսզի ծիծաղի Ձեր տանջանքների վրա։ Նա բնածին սրտի արատ ունի, որն արտահայտվում է նրանով, որ նա պարզապես սիրտ չունի։
 
Արդարացումներ. «Հա-հա»։

Ձկներ

Անտարբեր տականք։ Լսելով օգնության կոչ՝ պարզապես կփակի պատուհանն ու ավելի խորը կմտնի անկողնու մեջ։ Մի՛ սպասեք նրանից, որ նա կայցելի Ձեզ հիվանդանոցում, որտեղ Դուք Ձեր վերջին օրերն եք ապրում:
 
Արդարացում. «Ամեն մարդ իր գլխի տերն է»։
Վարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh 56-ամյա կինը սիրահարվել է արհեստական ​​բանականությանըԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ