Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կայցելի Թուրքիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: «Հուլիսի 15-ից (Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից) հետո ԱՄՆ-ի դիրքորոշումը բարելավվել է, ու նրանք սկսել են գործել: Մեզ կայցելի փոխնախագահ Բայդենը»,-«Դողան» գործակալությունը փոխանցել է վարչապետի խոսքերը:
«Ռոյթերս»-ը հայտնում է, որ Բայդենը Թուրքիա կժամանի օգոստոսի 24-ին` դառնալով առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Անկարա է այցելում ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Պաշտոնական Անկարան կարծում է, որ ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, պատասխանատվություն է կրում ռազմական հեղաշրջման փորձի համար:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



