Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի իշխանությունը նոր բռնաճնշումների ալիք է սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Իշխանությունը մեկ ընտանիքի ձեռքում ամրապնդելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները նոր բռնաճնշումների ալիք են սկսել, որպեսզի իրավական բազայի հիմք ստեղծեն եւ հանրաքվեի ուղիով ամրացնեն իշխանության կենտրոնացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ:

Կուսակցությունն այդպես է գնահատում Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մասուդ Ռզալըի ձերբակալությունը, Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի ազգական Էլնուր Սեիդովի սպանության սպառնալիքը եւ REAL (Հանրապետական այլընտրանք) շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը:

Հայտարարության մեջ կուսակցությունը նշել է, որ «Մուսավաթը» վճռականորեն դատապարտում է բռնաճնշումների այդ ալիքը, պահանջում է անհապաղ դադարեցրել այն եւ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալվածներին:

Կուսակցությունը նաեւ գտնում է, որ հիշյալ բռնաճնշումները նպատակ ունեն ահաբեկել բնակչությանը Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին հանրաքվեի նախօրեին:

«Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը աճող ուժի քաղաքական կազմակերպության վրա ճնշում է, ինչը ակտիվիստներին չի վախեցնում, եւ REAL-ը հետ չի կանգնի հանրապետական արժեքների եւ ժողովրդավարության համար պայքարից», -հայտարարվել է REAL-ի կողմից այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում, որը նվիրվել է Նաթիգ Ջաֆարլիի ապօրինի ձերբակալությանը:

REAL-ի կողմից ընդունված հայտարարության մեջ ասվում է. «Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալությունը Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումների շարունակության ակնառու վկայությունն է: Դա թեսթ է հանդիսանում ԱՄՆ-ի եւ Եվրամիության երկրների համար, որոնք իրենց համար գերակա են հայտարարել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները: Նրանք պետք է ցույց տան, ինչքանով են հավատարիմ իրենց արժեքներին: Ստեղծված իրավիճակում նրանք կարող են հաստատել իրենց արժեքներին հավատարմությունը` պատժամիջոցներ կիրառելով ժողովրդավարությունը խեղդողների դեմ»:

REAL-ը նաեւ հայտարարել է, որ Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անմիջական հանձնարարությամբ:

REAL շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին ձերբակալվել է օգոստոսի 12-ին գիշերը ժամը 22-ին` «ապօրինի ձեռնարկատիրության» մեղադրանքով:

Ենթադրվում է, որ Նաթիգ Ջաֆարլիի ձերբակալության պատճառներից մեկն էլ այն է, որ նա համարձակվել է facebook-ի իր էջում փաստագրել, որ Ադրբեջանում պայմանագրային աշխատողների աշխատավարձը 2014-2016 թվականներին ոչ թե 6,8 տոկոսով աճել է, ինչպես ներկայացնում են իշխանությունները, այլ 4,2 տոկոսով նվազել է: «2016 թվականի հուլիսի 1-ին երկրում պաշտոնական արժեզրկումը 11 տոկոս է եղել, նշանակում է` պայմանագրով աշխատողների իրական եկամուտները 6,8 տոկոսով չեն աճել, այլ հակառակը, 4,2 տոկոսով նվազել է, քանի որ 2014-2016 թվականներին նրանց նոմինալ միջին աշխատավարձը 542 դոլարից նվազել է 239 դոլարի», -գրել էր Նաթիգ Ջաֆարլին:

Տնտեսական-քաղաքական մեկնաբանություններով հայտնի Նաթիգ Ջաֆարլին Ադրբեջանի իշխանությունների խիստ քննադատներից է: Նա 2008 թվականին ստեղծված «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժման համահիմնադիրն է: 

Գիշերը մոտ ժամը մեկին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանքը:

REAL շարժումը Ադրբեջանում ակտիվորեն դեմ էր հանդես եկել նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի իշխանությունը հավերժացնելուն ուղղված սահմանադրական փոփոխություններին, որի վերաբերյալ հանրաքվեն պետք է տեղի ունենա առաջիկա սեպտեմբերի 26-ին:

REAL-ի առաջնորդ Իլգար Մամեդովը կալանավորվել եւ ապօրինի մեղադրանքներով 7 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել է 2013 թվականին:

Չի բացառվում, որ Նաթիգ Ջաֆարլին եւս կլրացնի Ադրբեջանում մինչեւ 100 հաշվվող քաղբանտարկյալների ցուցակը:

ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան