Լոնդոնում կիրականացվի ակցիա` ի զորակցություն Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոյեմբերին Լոնդոնում կանցկացվի ակցիա` ի զորակցություն Մերձավոր Արեւելքի հալածված քրիստոնյաների: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ն: Վեսթմինսթերյան տաճարը եւ աբբայությունը կլուսավորվեն կարմիր լույսով:
Լորդերի պալատի անդամ Էլթոնն օրինակ է բերել սիրիական Հալեպ քաղաքում գրոհայինների կողմից տանջանքների ենթարկված քահանային` այսպես ցանկանալով բացել քաղաքական գործիչների աչքերը` տեսնելու այդ տանջանքները: Քահանային ստիպել էին դավանափոխ լինել: Նրանք հոգեւորականի աչքի առաջ տանջել էին իր 12-ամյա որդուն, սակայն երկուսն էլ հավատարիմ էին մնացել Քրիստոսին եւ գլխատվել էին:
Լորդ Էլթոնը դատապարտել է Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը, որ մինչ օրս հրաժարվում են կատարվածը որակել որպես ցեղասպանություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



