Սաուդյան Արաբիան Պարսից ծոցում իրանական չորս նավ է կանգնեցրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի ծովային պարեկային ծառայությունը թագավորության ջրային տարածքներին սահմանակից գոտում գտնվող իրանական չորս ձկնորսական նավ է կանգնեցրել:
Բուշիրում ծովային սահմանապահների հրամանատար Ամին Խոսրավին հաղորդել է, որ նավերի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Նա նշել է, որ Բուշիր նահանգից որոշ ձկնորսներ, դուրս գալով Պարսից ծոց, պատահաբար հայտնվում են այլ պետությունների ջրերում եւ ձերբակալվում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ սաուդյան կողմից դեռեւս մեկնաբանություններ չեն հնչել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



