Գերմանիայի հակահետախուզությունը փախստականների շրջանում իսլամիստների հավաքագրման 340 փորձ է գրանցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գործակալությունը մտահոգությամբ արձանագրում է արմատական իսլամիստների կողմից փախստականների շրջանում հավատակիցներին հավաքագրելու փորձերը: Նման հայտարարություն է արել Գերմանիայի հակահետախուզության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը, փոխանցում է DPА-ն:
«Մինչ այժմ հայտնի է ավելի քան 340 դեպքի մասին»,- հավելել է Մաասենը:
Հակահետախուզության ղեկավարը նշել է, որ իրավապահ մարմինները փախստականների ապաստաններում աշխատակիցների ուշադրությունը հրավիրել են այդ խնդրի վրա:
«Մեզ մտահոգում է, որ սալաֆիներն ու այլ իսլամիստները զբաղվում են հանրակացարաններում բնակվող փախստականների հավաքագրմամբ»,- ասել է Մաասենը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



