Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 34-ամյա վարորդը 06-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին. վարորդը տեղում մահացել է, ուղևորին տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 03:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքի Ազատամարտիկներ փողոցի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Ֆահրադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 OC 895 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Ֆահրադյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորին՝ Արմավիրի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 28-ամյա Հարություն Թորոսյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց։
Շարունակությունը՝ այստեղ
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



