ԱՄՆ-ում ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանությունը անկարգություններ է հրահրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Վիսքոնսինի նահանգի Միլուոքի քաղաքում ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանությունը զանգվածային անկարգություններ է հրահրել: Այս մասին գրում է տեղական Milwaukee Journal Sentinel պարբերականը:
Օգոստոսի 13-ի երեկոյան քաղաքի շրջաններից մեկում մոտ 100 մարդ էր հավաքվել, նրանցից մի քանիսն իրենց ագրեսիվ են պահել. սկսել են կոտրել պարեկային մեքենաների ապակիները, իսկ հետո այրել դրանցից մեկը:
Անկարգություններին նախորդել էր 23-ամյա տեղաբնակ սեւամորթի սպանությունը, որի վրա կրակել էին ոստիկանական հետապնդման ժամանակ: Ոստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը զինված էր ատրճանակով, որը նա հափշտակել էր այս տարվա մարտին կատարած կողոպուտի ժամանակ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



