Հալեպում օդային հրթիռակոծության հետևանքով զոհվել է 51 մարդ, այդ թվում` երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական Հալեպ քաղաքում մշտադիտարկման առաքելություն իրականացնող խմբերի տվյալներով, Սիրիայի ռազմական օդուժի հթիռակոծության հետևանքով գրանցվել է առնվազն 51 զոհ՝ այդ թվում նաև չորս երեխա:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, զոհերը գրանցվել են քաղաքի արևելյան մասում, որը գտնվում է ընդդիմադիրների հսկողության ներքո:
Ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող շրջանների բժիշկները բաց նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով էական քայլեր ձեռնարկել ու վերջ տալ բռնություններին:
Նամակի տակ ստորագրած մանկաբույժները, վիրաբույժներն ու ոլորտի մյուս ներկայացուցիչները ևս մեկ անգամ ահազանգել են Հալեպում տիրող աղետալի իրավիճակի մասին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



