Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատարագով, երգ ու պարով Շիրակի թեմում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատարագով, երգ ու պարով  Հայ Առաքելական եկեղեցում Շիրակի թեմում նշվեց  Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Թեմի աթոռանիստ Սբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում ձեռամբ թեմակալ առաջնորդ Միքայել Սրբազանի մատուցվեց Սուրբ Պատարագ: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք և երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը: Հայ կնոջ համար Սբ Կույսն հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:

Թեմակալ առաջնորդը պատգամ հղեց կանանց՝ հետևել Աստվածամորը: «Աստվածածնի Վերափոխման տոնը եւս մեկ առիթ է, որ վերափոխվել բառը եւս մեկ անգամ օգտագործենք մեզ համար: Աստվածամայրը վերափոխվեց երկրից դեպի երկինք, այնպես, որ սա հրավեր է մեզ բոլորիս վերափոխվելու  մայր հողի վրա: Կինն արհամարված էր Եվայի մեղքի հետեւանքով: Աստված Աստվածամոր միջոցով ներում է այս մեղքը:  Սուրբ գրքում Մարիամ Աստվածածնի արտաքին գեղեցկության մասին հիշատակումներ չկան, փոխարենը՝ նկարագրված է առաքինությունը, հեզությունը, խոնարհությունը, համեստությունը, պարկեշտությունը: Հայ կանայք ոչ թե պետք է մեզ իրենց արտաքին բարեմասնություններով զարմացնեն, այլ ներքին բարեմասնություններով՝ առաքինությամբ, համեստությամբ, եւ իրենց ընտանիքներում լինեն օրինակելի՝ ոչ Եվայի նման, որ Ադամին տարավ կործանման»,- նշեց թեմի առաջնորդը ՝ տղամարդկանց էլ պատգամելով գնահատել ու գուրգուրել իրենց կանանց:

Ս.Աստվածածնի վերափոխման տոնին համընկնում է նաեւ մեկ այլ տոն` Խաղողօրհնեքը: Նույն  օրը ` հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց   նաեւ Խաղողօրհնեքի արարողություն:

Ինչպես աշխարհի տարբեր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի մեջ ավանդաբար պահպանված սովորույթ կա՝ հասունացած առաջին բերքը զոհաբերել Աստծուն կամ տաճարին: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15.1): 

Տոնական տրամադրություն էր Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում՝ այս տարի առաջին անգամ եկեղեցու նորաստեղծ  երիտասարդաց միությունը՝ ՀՅԴ «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնի հետ միասին, ազգագրական երգ ու պարով նշեց տոնը՝ փորձելով վերականգնել ավանդականը:  Պարերը, քահանայի օրնությունն ու տոնի խորհրդի մեկնությունը, բակում ավանդական ուտեստներով ու մրգերով զարդարված սեղանը հավաքվածներին Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնն ավելի տոնական դարձրեց: «Վերջին տարիներին փորձ է արվում բոլոր տոներն ավելի ավանդական դարձնել: Իսկ  երիտասարդների, պատանիների ու երեխաների միջոցով պետք է վերականգնել ժամանակին կորցրածն ու արմատացնել», - ասաց  Սուրբ  Գրիգոր     Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության նախագահ Նազիկ Նիկոլյանը:

 

«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը