Եգիպտոսցի ձյուդոիստը հրաժարվել է սեղմել հրեա մրցակցի ձեռքը
ՍՊՈՐՏԵգիպտոսցի ձյուդոիստ Իսլամ Էլ Շեհաբին Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ կրած պարտությունից հետո հրաժարվել է սեղմել իր մրցակցի՝ ազգությամբ հրեա Օռ Սասոնի ձեռքը:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, Սասոնի կողմից տապալվելուց ու պարտվելուց հետո եգիպտոսցին վեր է կացել ու, տեսնելով հրեա մրցակցի առաջ պարզած ձեռքը, հետ գնացել՝ մերժողաբար տարուբերելով գլուխը:
Շահեբիի նման ոչ մարզական պահվածքից հետո հանդիսատեսը դժգոհել է ու սկսել սուլել նրա հետևից:
Մինչդեռ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նիկոլաս Մեսները, արձագանքելով տվյալ միջադեպին, նշել է, որ միայն այն փաստը, որ արաբական երկիրն ընդունել է Իսրայելի հետ մրցակցելու մարտահրավերը, արդեն իսկ մեծ նվաճում է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



