Օլիմպիական խաղերի մասնակից գերմանացի մարզիչը ծայրահեղ վիճակում է Ռիոյում ավտովթարից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌիոյի օլիմպիական խաղերին մասնակցող Գերմանիայի թիավարման հավաքականի մարզիչը ավտովթարի է ենթարկվել ու ծայրահեղ վիճակում է: Մարզիչը վթարի է ենթարկվել Ռիո դե Ժանեյրոյում տաքսու մեջ` ստանալով գլխի լուրջ վնասվածք: Երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, պարզվել է, որ այնտեղ չկա նյարդաբանական բաժանմունք:
Արդյունքում ստիպված են եղել վթարի ենթարկված մարզչին տեղափոխել մեկ այլ հիվանդանոց` 20 կիլոմետր հեռու առաջինից: «Մենք կցանկանայինք լավ լուրեր հաղորդել, բայց դեռ կարող ենք միայն խաչել մեր մատերն ու աղոթել»,-ասել է Գերմանիայի օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիայի նախագահը: Վթարված մեքենայում գտնվել է հավաքականի մեկ այլ անդամ ևս, ով թեթև վնասվածքներ է ստացել ու արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



