Ղազախստանը երկարաձգել է ահաբեկչական սպառնալիքի ռեժիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի ազգային անվտանգության հանձնաժողովը կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին երկարաձգել է երկրի տարածքում ահաբեկչական վտանգի մակարդակի «դեղին» (չափավոր) մակարդակի գործողության ժամկետը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Հանձնաժողովի տեղեկություններով՝ այն կգործի մինչև 2017 թվականի հունվարի 15-ը։
Որոշումը կայացվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրահանգի հիման վրա։
Ահաբեկչական վտանգը երկրում հայտարարվել է Ակտոբեում ծայրահեղականների կողմից երկու զենքի խանութի և զորամասի վրա հունիսի 5-ին տեղի ունեցած զինված հարձակումներից անմիջապես հետո։
Ծայրահեղականների գործողությունների հետևանքով յոթ մարդ է զոհվել։ Հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հարձակման 18 մասնակից, ևս 9-ին հաջողվել է ձերբակալել։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



