Թրամփը վստահ է, որ կհաղթեր Քլինթոնին, եթե ԶԼՄ-ները չաղավաղեին իր խոսքերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ում հրապարակել է գրառում այն մասին, որ եթե ԶԼՄ-ները արդար լուսաբանեին իր քարոզարշավը, ապա նա 20%-ով առաջ կլիներ իր հակառակորդ Հիլարի Քլինթոնից, հայտնում է RIA Novosti-ն:
«Եթե զզվելի և կոռումպացված լրատվամիջոցները ինձ ազնվորեն մեկնաբանեին և կեղծ նշանակություն չդնեին իմ խոսքերի մեջ, ես 20%-ով առաջ կլինեի Հիլարիից »,- գրել է Թրամփը:
Հաջորդ հրապարակման մեջ նա գրել է. «Իմ հանրահավաքները արդար չեն մեկնաբանվում լրատվամիջոցների կողմից: Նրանք երբեք չեն քննարկում իրական իմաստը և երբեք ցույց չեն տալիս մարդկանց քանակը կամ խանդավառությունը»:
Վերջին հարցումների տվյալներով՝ Քլինթոնը վստահորեն առաջ է Թրամփից:
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



