Սիրիայի բանակի զինվորները Հալեպի հարավում 35 ահաբեկչի են ոչնչացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպի հարավում տեղի են ունենում դաժան բախումներ Սիրիայի բանակի և ավազակախմբերի միջև: Ինչպես հայտնել է Surya al-Ain տեղեկատվական պորտալը՝ «Ջեյշ ալ-Ֆաթհ» կոալիցիայի զինված միավորումները հարձակվել են բանակի դիրքերի վրա Ռամուսա շրջանի ցեմենտի գործարանի մոտ, որտեղ գտնվում է կառավարական ուժերի պաշտպանական գծերից մեկը:
Նրանց դիմադրություն են ցույց տվել ճակատի բոլոր մասերում: Սպանվել է առնվազն 35 զինյալ, իսկ հրետանային կրակով ոչնչացվել է 15 միավոր զրահամեքենա:
Շաբաթ օրը Սիրիայի զինծառայողներն ու աշխարհազորայինները հետ են մղել թշնամու հարձակումները Էզ Զահրա և Լիրամուն արևմտյան արվարձանների վրա: Զինյալների ավազակախմբերը փորձել են ներխուժել սիրիական բանակի պաշտպանության տակ գտնվող Հալեպի խաղաղ թաղամասեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



