Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոտայքում այս տարի սպասվում է հացահատիկի, մրգի և հատապտղի բարձր բերք

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի պտղատու այգիներ և հետևել է նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ մեկնել  է Ալափարս համայնք, որտեղ եղել է 5 հեկտարի վրա Սերգեյ Գրիգորյանի կողմից հիմնված ազնվամորու այգում, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։

Ընկերության տնօրենի խոսքով` այգում մեկ հեկտարի բերքատվությունը կազմում է 4-5 տոննա բերք, արտադրանքն իրացվում է հիմնականում «Թամարա ֆրուտ» ընկերության կողմից, ինչպես նաև ներքին շուկայում: Նախարարն իր հերթին նպատակահարմար է համարել հնարավորության դեպքում տեղում կազմակերպել նաև պատրաստի արտադրանքի փաթեթավորման գործընթացը, իսկ կարկտահարություններից խուսափելու համար տեղադրել հակակարկտային ցանցեր:

Նախարարն այնուհետև այցելել է Նոր Գեղի համայնքի 20 հեկտարի վրա հիմնված խնձորի այգիներ, որոնց մշակումն իրականացվում է 5 սեփանկանատերերի կողմից ստեղծված կոոպերատիվի կողմից: Կոոպերատիվի անդամ Սաշա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այգում մշակվում է յոթ սորտի խնձոր և սեպտեմբերի վերջին կսկսվի բերքահավաքը, արտադրանքն իրացվում է հանարապետությունում և ռուսական շուկայում։ Նախարարը Նոր Գեղի համայնքում եղել է 3.2 հեկտարի վրա կառուցվող ելակի արտադրության ջերմոցային տնտեսությունում: Կենսատեխնոլոգ Արամ Ղևոնդյանի տեղեկացմամբ՝ ելա կի սածիլներն  օրերս կներկվեն Հոլանդիայից, ելակի աճեցումը կատարվելու է անհող աճեցման ժամանակակից եղանակով: Այստեղ արտադրվող ելակի իրացումը նախատեսվում է կազմակերպել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում:

Նախարար Սերգո Կարապետյանն ուղևորվել է նաև Աբովյան քաղաքում գործող  եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սնկի արտադրության և վերամշակման «Առողջ սունկ» ՍՊԸ: Սնկի արտադրամասում նախարարի շրջայցի ընթացքում ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին այստեղ արձանագրվել է պատրաստի հումքի, թարմ սնկի և սնկի պահածոների արտահանման դինամիկ աճ` անցյալ մեկ տարվա ընթացքում հատելով 1 միլիարդ դրամի արտահանման շեմը: Նա նաև հավելել է, որ ընկերությունում արտադրվում են թարմ շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սնկեր, տարեկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 960 տոննա:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում զգալի աճ է գրանցվել: «Այս տարի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Կոտայքի մարզում գյուղատնտեսության զարգացման համար, սպասվում է հացահատիկի, մրգի և հատապտղի բարձր բերք: Ընդհանուր առմամբ, մարզի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից է վարելահողերի մշակության ծավալների աճը, ինչի արդյունքում 2015 թվականին մարզում մշակվել է 18021 հա վարելահող` նախորդ տարվանից գրեթե հազար հեկտարով ավել: Համոզված եմ, որ Կոտայքի մարզում մշակվող հողերի ծավալը տարեցտարի կշարունակի ավելանալ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև գոհունակություն է հայտնել մարզում ջերմոցային տնտեսությունների  արագ զարգացմամբ և պտղատու այգիներ հիմնելու կապակցությամբ` շեշտելով, որ այս երկու  ճյուղերը  շատ կարևոր ու հեռանկարային նշանակություն ունեն մեր հանրապետության գյուղատնտեսության ոլորտի համար:

 
Բեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համարԱՄՆ դեմոկրատները քննարկում են Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնությունն ու ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ Իրանի ԻՀՊԿ-ն արձագանքել է ԱՄՆ-ի «Երկաթե դարպասներ» օպերատիվ խմբի ստեղծմանը Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Կարևոր է, որ ընդդիմադիր ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված. որովհետև նույն «Քանդենք պետությունը» հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը. ադրբեջանագետ Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ին