Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որտե՞ղ է այժմ բնակվում մի շարք հայկական տեսահոլովակներից հայտնի մոդել Ինեսսա Թադեւոսյանը եւ ինչո՞վ է զբաղվում ներկայումս

ՎԻԴԵՈ

Տարիներ առաջ մոդել Ինեսսա Թադեւոսյանն ակտիվորեն մասնակցում էր գեղեցկության մրցույթների, նորաձեւության ցուցադրությունների եւ նկարահանվում էր գովազդային տարբեր հոլովակներում: Երաժշտասերները նրան կճանաչեն Արա Մարտիրոսյանի «Վառել եմ մոմերս» եւ Անդրեի «Սեր ես ու մի կյանք» երգերի տեսահոլովակներից:

 

Հաղթելով մի շարք տեղական մրցույթներ` Ինեսսան 2005 թ-ին ներկայացրեց Հայաստանը «Միսս Կովկաս» գեղեցկության մրցույթում` զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Որտե՞ղ է այժմ բնակվում մոդելն ու ինչո՞ւ նրան չենք տեսնում հեռուստաէկրաններին:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Ինեսսայի հետ. միասին վերհիշեցինք նրա անցած ուղին եւ պարզեցինք, թե որքանով է փոխվել մոդելի կյանքն այս տարիների ընթացքում.

«Ամեն ինչ սկսվեց բալետից, իսկ երբ 12 տարեկան էի` հորաքույրս ինձ տարավ Նորաձեւության եւ էսթետիկայի դպրոց, որտեղ ինձ սովորեցրեցին քայլել պոդիումի վրա. այնտեղ սովորեցի նաեւ դերասանական վարպետություն:

 

Դասընթացներն ավարտելուց հետո արդեն դիզայներներից մեկի կողմից հրավեր ստացա մասնակցելու ջինսե հավաքածուների ցուցադրության»,-հիշում  է Ինեսսան, որը երկար տարիներ աշխատել է «Ատեքս» նորաձեւության կենտրոնի հետ:

«Գեղեցկության մրցույթների սկսել եմ մասնակցել 2001 թ-ից: Առաջին մրցույթը, որին մասնակցել եմ «Միսս ուսանողուհի»-ն էր, որտեղ հայտնվել եմ լավագույն տասնյակում: Դրան հաջորդել են մի շարք այլ մրցույթներ, իսկ «Միսս Կովկաս» մրցույթում հաղթանակ տանելուց հետո մեր շատ սիրելի Մարկ Սաղաթելյանը (թող վառ լինի նրա հիշատակը) ինձ առաջարկեց մասնակցել «Կուբ» ռեալիթի շոուին, որից հետո սկսեցի հանդես գալ նաեւ որպես առավոտյան ծրագրի հաղորդավարուհի»:

Սակայն 2006 թ-ին մոդելը ստիպված է եղել լքել Հայաստանը` մեկնելով Կանադա. պատճառն Ինեսսան բացատրում է հետեւյալ կերպ.

«Պետք է միավորվեի ընտանիքիս հետ: Մայրիկս մի քանի տարի է` այնտեղ էր ապրում: Իսկ 2008 թ-ին «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանն ուղղորդեց, որ մասնակցեմ Լաս Վեգասում կայանալիք Miss Hawaiian Tropic միջազգային գեղեցկության մրցույթին, որին հաջորդեցին Miss Globe International, Best Model of the World եւ այլ հեղինակավոր մրցույթներ:

 

Իսկ Թուրքիայում կայացած Miss 7 Continents մրցույթը եղավ վերջինը, որին ես մասնակցեցի «միսս» կարգավիճակով…»,-պատմում է Ինեսսան, որը վերջին երկու տարիների ընթացքում չի մասնակցել գեղեցկության մրցույթների: Պատճառն այն է, որ գեղեցկուհին ծանոթացել է իր ամուսնու` Ռուսլանի հետ, որին ինը ամիս առաջ որդի է պարգեւել` Մաքսիմին:

«Այժմ ողջ ժամանակս նվիրում եմ ամուսնուս եւ որդուս:

 

Այնքան հրաշալի զգացողություն է` իմանալ, որ դու պետք ես որեւէ մեկին, որ դու նրա մայրն ես եւ պետք է հոգ տանես նրա մասին…»,-ասում է 28-ամյա մոդելը` խոստանալով, որ շուտով վերադառնալու է պոդիում` կրկին ներկայանալով գեղեցկության մրցույթներում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ինեսսա Թադեւոսյանը

NEWS.am STYLE

Սահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պшյթել են ակшնների վրա Իրանի դեմ ռшզմական գործողության ֆինանսավորումն ապահովված է մինչև հունվարի վերջ. Թրամփ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞