Ռիոյում չինացի լողորդուհուն ամուսնության առաջարկ են արել հենց պատվո հարթակի վրա (լուսանկարներ)
ՖՈՏՈTert.am-ը գրում է.
Չինացի լողորդուհի Հե Ձին ապրել է իր կյանքի մեծագույն պահերից մեկը, երբ իր թիմակիցն ու վաղեմի ընկերը` Ցին Կայը, մեդալների շնորհման հանդիսավոր արարողության ընթացքում իրեն ադամանդյա մատանի է նվիրել հենց պատվո հարթակի վրա կանգնած ժամանակ:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, երբ 25-ամյա մարզուհին ստացել է արծաթե մեդալը, նրա սիրելին բարձրացել է բեմ ու, ասպետի պես ծնկի գալով, կարմիր տուփից հանել մատանին և ամուսնության առաջարկ արել:
«Ես չէի էլ պատկերացնում, որ նա ինձ առաջարկություն կաներ հենց այսօր, ինչպես նաև չէի պատկերացնում, որ այսքան շուտ կամուսնանամ»,-արցունքն աչքերին ասել է լողորդուհին, ով 30-ամյա սիրելիի առաջարկն ընդունել է ամուր գրկախառնությամբ:



1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



