Վթարի հետևանքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» տեղափոխված 7 զինծառայողների վիճակը կայուն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿոտայքի մարզի Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, տեղի ունեցած ավտոճանապարհային վթարի հետևանքով «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 7 զինծառայող: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնից, տուժածների վիճակը կայուն է և նրանց պատրաստվում են տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նրանց մեջ կան կոտրվածքներ ունեցողներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ «Սադկո» մեքենայի վթարի հետևանքով Մուրացանի զիվորական հոսպիտալ էր տեղափոխվել 8 զինծառայող:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



