Ադրբեջանում դեղորայքի գինը 34 տոկոսով թանկացել է. փորձագետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉնայած նրան, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք նշում են որոշ դեղամիջոցների գների էժանացման մասին, պաշտոնական վիճակագրության համաձայն` պարենային եւ ոչ պարենային ապրանքների մեջ թանկացման «առաջնորդը» դեղորայքն է:
Վկայակոչելով azadlig.info կայքը, ֆեյսբուքի իր էջում գրառել է ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Ռովշան Աղաեւը:
Ըստ նրա` Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի համաձայն` ընթացիկ տարվա 7 ամիսներին դեղորայքի գինը թանկացել է 34 տոկոսով, բժշկական նշանակության այլ ապրանքների գինը` 24 տոկոսով:
Ռովշան Աղաեւը նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանում բժշկական ապահովագրության համակարգի չաշխատելու պատճառով բուժման եւ առողջության պահպանման հետ կապված ընտանիքի բյուջեում ծախսերի իրական մակարդակը շատ բարձր է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



