ՌԴ-ն ներկայացնող սուսերամարտուհին գրավել է համացանցը. The New York Daily News-ի անդրադարձը Յանա Եգորյանին (լուսանկարներ)
ՖՈՏՈTert.am Life-ը գրում է.
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի մասնակիցները գերազանց մարզավիճակում են, սակայն նրանց մեջ կան նաև այնպիսինները, որոնք գրավում են հանրության ուշադրությունը ոչ միայն մասնագիտական հմտությունների, այլև` արտաքին գրավչության շնորհիվ, գրում է The New York Daily News-ը` ուշագրավ ֆոտոշարքով անդրադառնալով հայազգի սուսերամարտուհի Յանա Եգորյանին:
Ամերիկյան պարբերականը նկատում է, որ Ռուսաստանի սուսերամարտի ազգային հավաքականում ներառված ու ոսկե մեդալ նվաճած Եգորյանը չափազանց գայթակղիչ ու սեքսուալ է և չի վախենում այդ ամենն ի ցույց դնել:
Որպես ասվածի ապացույց պարբերականն առաջարկում է դիտել նրա`համացանցը «ցնցած» լուսանկարները:
Աղբյուրը նաև հավելում է, որ Եգորյանը ծնվել է Հայաստանում, սակայն 6 տարեկանից բնակություն է հաստատել ՌԴ-ում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ