ԱՄՆ-ի հարավում ջրհեղեղների հետևանքով 6 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Լուիզիանա նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, հայտնում են լրատվամիջոցները:
«Առնվազն 6 մարդ է մահացել այդ աղետի հետևանքով»,- հայտնում է ABC հեռուստաալիքը:
USA Today թերթը նշում է, որ «պատմական հեղեղման հետևանքով տարհանվել է 20.000 մարդ»: Բացի այդ, ավելի քան 12.000 մարդ գիշերն անցկացրել է ժամանակավոր ապաստարաններում, իսկ 40.000 մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիա:
Մինչդեռ, օդերևութաբանները կարծում են, որ ջրհեղեղների գագաթնակետը դեռևս չի անցել, այն սպասվում է ավելի ուշ երկուշաբթի:
Վիսկոնսին նահանգի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը նշել է, որ օդերևութաբանները խոստովանում են, որ իրավիճակը գերազանցել է իրենց բոլոր սպասումները, և իրենք չեն կարող կանխատեսել` որքան ուժեղ կարող է լինել ջրհեղեղը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



