Կարմիր խաչի ղեկավարը աննախադեպ է համարել հումանիտար աղետի մասշտաբները Հալեպում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը աղետալի է համարել Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրադրությունը:
«Մարտական գործողությունները Հալեպում, անկասկած, ժամանակակից աշխարհում ամենաավերիչներից մեկն են քաղաքային պայմաններում»,- ասել է նա:
«Բացի ուղղակի սպառնալիքից, որին մարդիկ ենթարկվում են մարտական գործողությունների, կենսապահովման համակարգերի, այդ թվում՝ ջրա- եւ էլեկտրամատակարարման անբավարարությունը սպառնալիքի տակ է դնում ավելի քան 2 մլն մարդկանց կյանքը, որոնք գործնականում բազային բուժօգնություն ստանալու հնարավորություն չունեն»,- հավելել է Մաուրերը:
«Չորս տարվա ընթացքում Հալեպի բնակիչներն ապրում են դաժան պատերազմի պայմաններում, եւ իրադրությունը միայն վատթարանում է»,- նշել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



