Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Օրվա սկիզբը Խոյերին վառ փոփոխություններ չի խոստանում. Օգոստոսի 16-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Օրվա սկիզբը Խոյերին վառ փոփոխություններ չի խոստանում: Կարելի է զբաղվել ընթացիկ մանրուքներով՝ չմոռանալով առաջնահերթությունների, պարտքի, պարտականությունների մասին: Անհանգստության զգացումը կարող է հիմնված լինել ինքնազգացողության կամ տրամադրության վրա: Փոփոխությունների և նախաձեռնությունների համար բարենպաստ մթնոլորտ կստեղծվի օրվա երկրորդ կեսին: Կարող եք աջակցություն ստանալ, ավելի ճիշտ ուղղություն ընտրել:

Ցուլ

Ցուլերը հաջողությամբ գլուխ կհանեն ծանոթ գործերից, սակայն որոշ առաջադրանքների համար սովոր եղանակները կարող են անպիտան լինել: Եթե ինչ-որ բան ձեզ փակուղի է գցել, անհանգստացրել է, արժե սպասել օրվա երկրորդ կեսին. այդ ժամանակ ավելի պարզ կդառնան ձեր առջև դրվող պահանջները, կհստակեցվի իրադարձությունների զարգացման սցենարը: Պատասխանատու պահ կարող է լինել ղեկավարների, կարիերա անողների համար:

Երկվորյակ

Երկվորյակներին կարևոր է մնալ կանոնների և օրենքների շրջանակներում: Առավել արդյունավետ կլինի օրվա երկրորդ կեսը: Այդ ժամանակ կստանաք անհրաժեշտ աջակցությունը: Եթե ձեզ վրա պատասխանատվություն է ընկել, ձեզ կհաջողվի այն ինչ-որ մեկի հետ կիսել, ինչ-որ մեկը պատրաստ կլինի կանգնել ձեր թիկունքին: Հաջող պահ է երկարաժամկետ համագործակցության մեկնարկի համար, սակայն պետք է հենց սկզբից համակերպվել, որ գործընկերը խիստ բնավորություն ունի:

Խեցգետին

Խեցգետիններին անհրաժեշտ է օրվա ողջ ընթացքում պահպանել սառնասրտությունը: Այսօր լավագույն օրը չէ զգացմունքների արտահայտման համար: Չի խանգարի նաև բարձր զգոնությունը. ցանկալի է պահպանել կանոնները, չխախտել ուրիշի սահմանները և թույլ չտալ խախտել ձերը: Խորհուրդ է տրվում իդեալական վիճակում պահել ծառայողական և անձնական փաստաթղթերը, գործիքները, ավելի զգույշ վերաբերվել նյութական և այլ պատասխանատվությանը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում օրը սկսել ոչ բարդ առօրյա գործերից, կենցաղային հոգսերից, իսկ հիմնական միջոցառումները տեղափոխել օրվա երկրորդ կես: Երեկոյան մոտ հիանալի պայմաններ կձևավորվեն համագործակցության համար, փոխըմբռնման հասնելն ավելի հեշտ կլինի ընդհանուր գործի վրա աշխատելու ընթացքում: Մի՛ ձգտեք ձեզ վրա վերցնել ավելին, քան պետք է: Արժե ավելի հստակ բաշխել դերերը, ճշտել ժամկետները, պատասխանատվության չափը:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում առավոտն անցկացնել ազատ ռեժիմով, ֆիզիկական ծանրաբեռնվածության չենթարկվել, ուղեղը տպավորություններով չծանրաբեռնել: Օրվա երկրորդ կեսին դաշտ կձևավորվի գործողությունների համար, որոնց ընթացքում կկարողանաք հասնել դժվարությունները հաղթահարելու մեջ հերթական առաջընթացին, սակայն դրա համար ձեզ անհրաժեշտ է լինել աշխատանքային վիճակում կամ ունենալ օգնականներ:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում հենց առավոտից սկսել աշխատանքը: Երբ և ինչպես անցնել գործի, կհուշեն հանգամանքները: Հարցեր չեն ծագի, եթե արդեն ունեք գործողությունների ծրագիր: Օրվա երկրորդ կեսին կավելանա ձեր էներգիան, կհաջողվի իրագործել հետաքրքրությունները և տեխնիկայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման ոլորտում ձեր ունակությունները: Պայմաններ կձևավորվեն թիմային աշխատանքի համար, այդ թվում՝ համատեղ նախագծի մեկնարկի:

Կարիճ

Առավոտյան Կարիճները կարող են աշխատանքի ռեժիմն ընտրել ինտուիտիվ կերպով: Եթե կարևոր գործ է սպասվում, արժե ևս մեկ անգամ մտքում պտտել առավել կարևոր տեղեկատվությունը. բացառված չէ, որ լրացվեն որոշ բացթողումներ, կամ ինչ-որ բանի նկատմամբ փոխվի ձեր հայացքը: Օրվա երկրորդ կեսը ձեզ կդնի խիստ շրջանակներում: Ցանկալի որակին դժվար կլինի հասնել առանց կարգապահության, համբերության, վարպետության կատարելագործման:

Աղեղնավոր

Էներգիան և հավաքվածությունը, որոնք անհրաժեշտ են Աղեղնավորներին ծրագրերի իրագործման համար, կհայտնվեն օրվա երկրորդ կեսին: Ակտիվությանը կնպաստի ոչ միայն անձնական տրամադրվածությունը, այլև արտաքին հանգամանքները: Հնարավոր է հայտնվեն բանիմաց օգնականներ, բացվեն ճանապարհները, տեխնիկական աջակցություն ստանաք: Հարմար պահ է գործողությունների մեկնարկի համար, այդ թվում՝ երկարաժամկետ ծրագրի շրջանակներում:

Այծեղջյուր

Տրվել սովորություններին, ծուլությանը, այսրոպեական տրամադրությանն Այծեղջյուրները կարող են առավոտյան: Օրվա ընթացքում ստիպված կլինեք փոխել տրամադրվածությունը, ավելի խիստ և գործնական դառնալ: Ցանկալի է ժամանակավորապես մոռանալ բոլոր ավելորդությունների մասին: Չի խանգարի ստուգել տեխնիկական բազան, քանզի, առանց դրա, որոշ կարևոր գործերի կատարումը կարող է դժվարանալ:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր առանձնացնում է սառնասրտության և էնտուզիազմի շահեկան համադրությունը: Առավոտը կարող եք նվիրել մտորումներին և հանգստին, սակայն օրվա կեսին շատերը պատրաստ կլինեն անահապաղ անցնել գործողությունների: Օրվա երկրորդ կեսն առիթ կտա ցուցաբերելու ճարպկություն, պրոֆեսիոնալիզմ, ինտելեկտուալ կամ ֆիզիկական տվյալներ: Կարող եք հաջողակ լինել միայնակ, սակայն չեք կորչի նաև այլ մարդկանց ֆոնին:

Ձկներ

Ժամանակն է, որ Ձկները մտադրություններից անցնեն օգտակար գործողությունների: Վճռական քայլերը ձեզ համար դեռևս անվտանգ չեն, իսկ վարպետության բարձրացման, հնարքների մշակման համար ճիշտ ժամանակն է: Հենց անցնեք աշխատանքի, ամենաանհավանական ծրագրերն աստիճանաբար կսկսեն միս ու արյուն ստանալ: Ակտիվ սպորտի համար հաջող է օրվա երկրորդ կեսը: Արժե ուժերը կենտրոնացնել ամենակարևորի վրա:

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած