Նովոռոսիյսկում հայ ձեռներեց է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆովոռոսիյսկում՝ քաղաքի մայր տաճարի դիմաց, օգոստոսի 15-ին հայտնաբերել են 55-ամյա տղամարդու դի, հայտնում է Nrnews–ը։
«Տղամարդու մարմինը հայտնաբերվել է Գլադկովի փողոցում։ Մահացածի ինքնությունը պարզվել է, նա ձեռներեց է»,– ասել է ՌԴ ՔԿ Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի օգնական Նատալյա Սմայցկայան։
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» եւ «Զենքի ապօրինի ներմուծում» հոդվածներով։
Հետաքննությունը շարունակվում է։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ սպանվել է հայկական սփյուռքի ներկայացուցիչ։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



