Քիմ Քարդաշյանի մոդել քույր Քենդալ Ջենները պատմել է իր վախերի մասին
ՖՈՏՈՔիմ Քարդաշյանի սուպերմոդել քույրը՝ Քենդալ Ջենները, իր կայքումպատմել է սեփական վախերի մասին։ Ռեալիթի շոուի աստղը վախենում է նրբաբլիթներից։ Պարզվում է, որ 20-ամյա Քենդալը տրիպոֆոբիայով է տառապում (փոքր անցքերի կուտակման վախ, որը ԱՄՆ–ում հոգեկան խանգարում չի համարվում)։

Այս շեղումով տառապող մարդիկ տանել չեն կարողանում լոտոսի սերմերի անցքերը, խմորի պղպջակները եւ այլ բազմաթիվ փոքրիկ անցքերը, քանի որ դրանք նրանց մոտ առաջացնում են դող, սրտխառնոց, քոր եւ վատ ինքնազգացողություն։

«Իմ բոլոր ծանոթները տեղյակ են, որ ես տրիպոֆոբիայով եմ տառապում։ Չեմ կարող հանգիստ նայել նրբաբլիթներին, լոտոսի սերմերին, մեղրահացին։ Ո՞վ գիտի, թե ինչ կարող է լինել այդ անցքերում։ Այդ պահին ինձ միանգամից տագնապ է պատում»,– խոստովանել է Քենդալը։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



