Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ճապոնիայի կրթական համակարգի 10 առանձնահատկությունները

ՖՈՏՈ

Ճապոնացիները հայտնի են ողջ աշխարհում իրենց ինտելեկտով, անկոտրում առողջությամբ և քաղաքավարությամբ: Սակայն ի՞նչն է պատճառը, որ այս ազգը այսքան տարբերվում է ողջ աշխարհից: Մենք ունենք դրա պատասխանը. Ճապոնիան ունի հրաշալի կրթական համակարգ:

  1. Վարվելակերպ գիտելիքից առաջ

    Ճապոնական դպրոցներում աշակերտները մինչև 4-րդ դասարան հասնելը ոչ մի քննություն չեն հանձնում(մինչև 10 տարեկան լրանալը): Նրանք ուղղակի փոքրիկ թեստեր են անցնում: Դպրոցում առաջին երեք տարիների նպատակը ոչ թե երեխաների գիտելիքը գնահատելն է, այլ նրանց լավ վարվելաձև սովորեցնելն ու մարդկային լավ հատկություններ զարգացնելն է: Երեխաներին սովորեցնում են հարգել միմյանց և մեղմ լինել կենդանիների և բնության հանդեպ: Նրանք նաև սովորում են լինել առատաձեռն և կարեկցող: Բացի այդ երեխաներին սովորեցնում են այնպիսի որակների, ինչպիսիք են հաստատակամությունը, ինքնակառավարումը և արդարությունը:

  2. Ուսումնական տարին սկսվում է Ապրիլի 1-ին

Նրանց մոտ դպրոցական առաջին օրը հաճախ համընկնում է նրանց մոտ ամենագեղեցիկ երևույթի՝ բալենու ծաղկման հետ: Ուսումնական տարին բաժանված է 3 մասի՝ ապրիլի 1 – հուլիսի 20, սեպտեմբերի 1 – դեկտեմբերի 26, և հունվարի 7 – մարտի 26: Ճապոնացի դպրոցականներն ամռանն ունենում են 6 շաբաթ տևողությամբ արձակուրդ: Նրանք նաև ունեն 2 շաբաթական արձակուրդներ ձմռանը և գարնանը:

  1. Ճապոնական շատ դպրոցներ չունեն հավաքարարներ. աշակերտներն են մաքրում իրենց դպրոցը

Ճապոնական դպրոցներում աշակերտներն են մաքրում իրենց դասասենյակները, ճաշարանը և նույնիսկ զուգարանները: Ճապոնիայի կրթական համակարգը համարում է, որ աշակերտներին նման աշխատանք տալով նրանք սովորեցնում են նրանց աշխատել խմբի մեջ և օգնել միմյանց: Բացի այդ իրենց ժամանակը մաքրությանը տրամադրելով՝ երեխաները սկսում են հարգել իրենց և դիմացինի արած աշխատանքը:

  1. Ճապոնական դպրոցներում լանչը բոլորի համար նույնն է, և երեխաներն ուտում են դասասենյակում:

    Ճապոնական դպրոցներն աշխատում են իրենց աշակերտներին մատուցել միայն առողջ և օգտակար սնունդ: Աշակերտներն իրենց լանչն ուտում են դասասենյակում՝ ուսուցչի հետ: Այդպես նրանք ավելի լավ հարաբերություններ են ստեղծում միմյանց հետ:

  2. Արտադասարանային աշխատանքները շատ տարածված են Ճապոնիայում:

     

    Ճապոնիայում մարդիկ չեն զարմանում, երբ տեսնում են, որ երեխան երեկոյան կրկին վերադառնում է դպրոց, քանի որ նա գալիս է արտադասարանային հավելյալ դասերի:

  3. Բացի ավանդական և պարտադիր դասերից, ճապոնացի երեխաները նաև սովորում են ճապոնական գեղագրություն և պոեզիա

    Ճապոնական գեղագրությունը կամ Շոդոն ներառում է թանաքով բամբուկի վրձնով բրնձի թղթի վրա հիերոգլիֆներ գրելը: Ճապոնացիների համար Շոդոն արվեստ է, որ պակաս հայտնի չէ, քան նկարչությունը: Իսկ Հաիկուն պոեզիայի տեսակ է, որ օգտագործում է պարզ բայց խորիմաստ արտահայտություններ, որոնք ընթերցողի մոտ խորը զգացմունքներ են առաջացնում: Այս երկու դասերն էլ սովորեցնում են երեխաներին հարգել իրենց սեփական մշակույթը և դարավոր ավանդույթները:

  4. Գրեթե բոլոր ճապոնացի աշակերտները դպրոցական համազգեստ են կրում:

Սրա գլխավոր նպատակն է վերացնել աշակերտների միջև բոլոր սոցիալական տարբերությունները և նրանց մոտ աշխատանքային տրամադրություն ստեղծել:

  1. Դպրոցական հաճախելիությունը 99.99% է կազմում:

    Ճապոնացի դպրոցականները երբեք չեն ուշանում դասերից, առավել ևս չեն թողնում ոչ մի դաս: Նրանց 91% -ն ասում է, որ նրանք միշտ լսում են իրենց ուսուցիչների դասերը:

  2. Միայն մեկ թեստը որոշում է ուսանողների ապագան

    Ավագ դպրոցի վերջին տարում ճապոնացի աշակերտները մի կարևոր թեստ են հանձնում, որն էլ որոշում է նրանց ապագան: Աշակերտը կարող է մի համալսարան ընտրել և այդ համալսարանն առաջարկում է իր անցողիկ բալերը: Եթե ուսանողը այդ թեստը հանձնելով չի բավարարում այդ համալսարանի առաջարկած անցողիկ բալը, ուրեմն նա չի ընդունվում: Մրցակցությունը շատ թեժ է. շրջանավարտների միայն 76%-ն է իր կրթությունը շարունակում ավագ դպրոցից հետո:

  3. Ուսանողական տարիներն ամենալավ արձակուրդներն են

    Անցնելով դպրոցի ավարտական քննության դժոխային շրջանը՝ ճապոնացի աշակերտները հանգստանում են: Ճապոնիայում ուսանողական կյանքը համարվում է մարդու կյանքի ամենալավ տարիները: Ճապոնացիներն այն անվանում են «հանգիստ աշխատանքից առաջ»:

    Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Սահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. ԿամենդատյանԱյս աշունը պատմական է լինելու«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՀանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը Մեծ Բրիտանիան և Ուկրաինան ստորագրել են հարձակողական անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած