Հրապարակվել է Իրանի ռազմակայանից ռուսական Տու-22Մ3-երի առաջին մարտական թռիչքի տեսագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Սիրիայում «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչների օբյեկտներին Տու-22Մ3 ինքնաթիռներով ավիահարվածներ հասցնելու տեսագրությունը:
Ավելի վաղ զինվորական գերատեսչությունը հայտնել Էր, որ Տու-22Մ3 եւ Սու-34 հեռահար ռմբակոծիչները թռել են Իրանում գտնվող «Համադան» բազավորման օդանավակայանից եւ ԻՊ-ի եւ «Ջաբհաթ ան Նուսրայի» օբյեկտներին հարվածներ հասցրել Հալեպի նահանգում, Դեր Զորում եւ Իդլիբում:
Գործողության շնորհիվ ոչնչացվել են հինգ խոշոր զինապահեստներ, ինչպես նաեւ զինյալների պատրաստման ճամբարներ եւ կառավարման երեք կետեր: Նշվում Է, որ ոչնչացվել են զգալի թվով ահաբեկիչներ:
Ոչնչացված բոլոր օբյեկտներն օգտագործվել են Հալեպի շրջաններում ահաբեկիչների խմբավորումների ապահովման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



