Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեկնարկեց Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեւան քաղաքի պոլիկլինիկայի շենքի տարածքում մեկնարկեցին Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ շինարարական աշխատանքների մեկնարկին ներկա գտնվեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Նելսոն Զուլոյանը, Սեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Գայանե Էլիզբարյանը, պաշտոնական այլ անձինք:

«Այս պահին իրականացվում են տարածքը ծառերից եւ թփերից մաքրելու, շինարարության անվտանգության գոտին ցանկապատելու, հիմքերի նախապատրաստման աշխատանքները: Շինարարության ընդհանուր տարածքը 1370 քառակուսի մետր է: Աշխատանքների ընդհանուր ավարտը նախատեսված է 2018 թվականի օգոստոս ամիսը: Շինարարության պատվիրատուն ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակն է»-ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Բիտեկ» ՍՊԸ ներկայացուցիչը:

Սեւանի նորակառույց բժշկական կենտրոնը լինելու է երկու մասնաշենք եւ ունեցող երկհարկանի կառույց՝ 43 մահճակալով՝ հագեցած ժամանակակից բուժսարքավորումներով եւ ամենաարդիական պայմաններով:«Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում սա տիպային երրորդ առողջապահական կառույցն է լինելու՝ հագեցած արդիական լավագույն պայմաններով: Շենքը կառուցվում է «Համաշխարհային բանկ»-ի միջոցներով եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Շինարարական պայմանագրով շենքի կառուցման համար հատկացվել է 885 միլիոն դրամ, ժամանակակից բուժսարքավորումների եւ գո ւյքի ձեռքբերման համար՝ 750 հազար ԱՄՆ դոլար: Վերջին տարիների ընթացքում, մանավանդ 2008 թվականից հետո, Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի արդիականացման համար ՀՀ կառավարության եւ «Համաշխարհային բանկ»-ի կողմից կատարված ներդրումները կազմել են 3,5 միլիարդ դրամ՝ չհաշված Սեւանի բժշկական կենտրոնի համար կատարված ներդրումը»,-նշեց ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը:

Սեւանի բժշկական կենտրոնի կառուցման մեկնարկի եւ նշանակության մասին իր գնահատականը տվեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:«Սեւանին շատ էր անհրաժեշտ միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոնի շենք: Սա սեւանցիների համար լինելու է դարի կառույց, անգնահատելի նվեր  եւ արդյունավետորեն  ծառայելու է բնակչության կարիքներին: Սեւանի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցումն ընդգրկված է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում, ինչն արդեն իրականություն է դառնում: Մարզպետարանը  կաջակցի շենքի կառուցման եւ վե րազինման ընթացքում ծագած բոլոր խնդիրներում»-նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Խոսրով Խլղաթյան

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան