Տեղաբաշխվել են 4.8 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 107 մլն 500 հազ դրամ, որանից մրցակցային` 4 մլրդ 434 մլն 500 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 673 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 847 մլն 500 հազ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 միլիարդ 840 միլիոն 368 հազար 153 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.21 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.80 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



