Բրազիլիայում ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեք մարդ է զոհվել Բրազիլիայի Մինաս-Ժերայսի նահանգում երկշարժիչ մասնավոր ինքնաթիռի աղետի հետևանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով նահանգի հրշեջ ծառայությանը, ինքնաթիռը հունիսի 7-ին Բելու Օրիզոնտի քաղաքի բնակելի թաղամասի վրա է ընկել Պամպուլյաս օդանավակայանից թռիչքից քիչ անց:
Օդանավում եղած բլոր երեք մարդիկ զոհվել են: Բնակելի շենքը, որի վրա ընկել է ինքնաթիռը, զգալի վնասվածքներ է ստացել: Տանը գտնվողներից մեկը տուժել է և տեղափոխվել հիվանդանոց: Աղետի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել սկսված հրդեհը և թույլ չտալ, որ այն տարածվի հարևան կառույցներ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, մարդկանց զոհվելու և ինքնաթիռի կործմանման փաստով քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



