Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օգոստոսի 17-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերն այսօր շատ բան կհասցնեն անել, եթե չտրվեն ավելորդ շտապողականության և իզուր ժամանակ չվատնեն: Առավոտը ձեզ թարմ, պարզ հայացք կպարգևի իրավիճակի, դրանում ձեր անձնական հնարավորությունների և պարտականությունների նկատմամբ: Արժե պահպանել օրենքի տառը, կոլեկտիվի կանոնները: Բացառված չէ, որ ստիպված լինեք զարգացնել կամ պաշտպանել հավաքական շահեր, օրինակ` ձեր մասնագիտական խմբի կամ միության:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում նպատակասլացություն դրսևորել և չհանձնվել, քանի դեռ չեն փորձվել նպատակին հասնելու բոլոր հասանալի օրինական միջոցները: Հաջող օր է պրոֆեսիոնալների համար: Գիտելիքների և հմտությունների պակասի դեպքում` հաջող պահ է ուսուցողական վարժանքների համար: Չարժե ցուցադրական կերպով ձեր շահերը հակադրել ընտանիքի, միության պահանջներին: Եթե դա անխուսափելի է, չարժե չարաշահել ձեր իշխանությունը:

Երկվորյակ

Երկվորյակների մոտ օրը գերազանց հնարավորություններ է բացում, առաջին հերթին` ցանկացած թիմային աշխատանքում: Հանգամանքները թույլ են տալիս հաջող համագործակցել և արդյունավետ կերպով պաշտպանել ձեր հնարավորությունները մրցակիցների առաջ: Հաղթանակն ապահովված է, սակայն խիստ պայմաններով: Որպեսզի գործողություններն առավելագույն արդյունք տան, ավելի լավ է չշեղվել մանրուքների վրա և շեշտը դնել իսկապես կարևորի վրա:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ չի տրվում թուլացնել ուշադրությունը, հրաժարվել կարգապահությունից: Իրավիճակը պահանջում է տոկունություն, շտապողական քաոսային գործողությունները կարող են ամեն ինչ փչացնել և զգալիորեն նվազեցնել ձեռնարկած ջանքերի արդյունավետությունը: Ցանկալի չէ արմատապես փոխել մարտավարությունը, ծրագրերը: Արժե օրինապահություն դրսևորել: Ոչ պակաս կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, չդավաճանել ձեր սկզբունքներին:

Առյուծ

Առյուծները կարող են հետևողականորեն իրականացնել մտադրված ծրագրերը: Կարևոր է օբյեկտիվությունը, չի խանգարի ձեզ տեսնել կողքից: Օգտակար կլինի ձեզ հաշիվ տալ գործընկերոջ հնարավորությունների, մասնագիտական իրավիճակի վերաբերյալ: Եթե ընդհանուր գնահատականը ճիշտ է, մարտավարության ընտրությունը դժվար չի լինի: Այսօր հեշտ է հարթել տարաձայնությունները, պարզել հարաբերությունները, կիսել իշխանության և պատասխանատվության դաշտերը:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում նահանջել ծրագրից, գրաֆիկից, տրված կանոններից: Այսօր հենց ցուցումների և ժամկետների մանրակրկիտ պահպանումը կազդի ջանքերի արդյունավետության վրա: Օգտակար կլինի մտքում պահել ենթադրյալ նպատակը, որակի անհրաժեշտ մակարդակը, աշխատանքի վերջնական արդյունքը: Եթե գլուխ չեք հանում առաջադրանքների ծավալից, ընկերների, ազգականների, աշակերտների, կամավոր օգնականների աջակցության կարիքը կզգաք:

Կշեռք

Կշեռքները կարող են անձնական ծրագրերի և հաշվարկների իրականացման հույս ունենալ: Առանց տհաճությունների կանցնեն նախապես ծրագրված միջոցառումները, օրինակ` ընկերների հետ հանդիպումը: Անձնական և հատկապես գործնական շփման մեջ անցանկալի է արհամարհել գոյություն ունեցող առանձնահատկությունները, արժե հարգանք դրսևորել ուրիշների սահմանների նկատմամբ և չխախտել սահմանված հեռավորությունը:

Կարիճ

Այսօր լավագույնն ամեն ինչում կարգապահություն և հետևողականություն պահպանող Կարիճների դրությունն է: Հնարավոր է, որ իրադարձություններն ավելի դանդաղ զարգանան, քան կցանկանայիք, փոխարենն արդյունքներն ամբողջությամբ կբավարարեն որակի և հուսալիության պահանջները: Առաջընթացը և որակը խնդրահարույց կլինեն, եթե արհամարհեք կանոնները, ձևականությունները: Տնային իրավիճակը, կոլեկտիվի չգրված օրենքները կարող են ձեր առջև սահմաններ դնել:

Աղեղնավոր

Իրադարձությունները դանդաղ, բայց հստակորեն զարգանում են հօգուտ Աղեղնավորների: Եթե ձեր անձնական ռիթմերը համաձայնեցված են արտաքինների հետ, ոչ մի անհարմարություն չեք զգա, իսկ օրվա գերակշռող տրամադրությունը կլինի գործընթացներից բավարարվածության զգացումը: Չարժե բոլոր խնդիրների լուծումը դնել սեփական ուսերին, ինչպես նաև ձեզ վերագրել բոլոր դափնիները: Այժմ ավելի շահեկան է ուրիշների հետ կիսել և՛ փառքը, և՛ պատասխանատվությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարևոր է խստորեն պահպանել կանոնները: Չծրագրված մանևրի ցանկացած փորձ կարող է թուլացնել ձեզ, հատկապես եթե տրամադրված չեք լուրջ երկարաժամկետ նպատակների, և պարտությունը չի մտնում ձեր ծրագրերում: Եթե վճռել եք որոշակի գումարից ավելի չծախսել, դիետա պահել կամ կյանքում ղեկավարվել որոշ սկզբունքներով, աստղերը խորհուրդ են տալիս չնահանջել ձեր ծրագրից: Արդյունքում ավելի շատ օգուտ, քան վնաս կստանաք:

Ջրհոս

Ջրհոսներին դժվար չի լինի ներգրավվել օրվա առաջարկվող սցենարին: Օրը լավ է զույգով կամ թիմային աշխատանքի, գլոբալ հետաքրքրությունների և սկզբունքների հավասարակշռեցման համար: Արժե մտածել պահանջների մասին, որոնք դնում ենք գործընկերոջ առջև, կամ նրա` ձեզանից սպասելիքների մասին: Այսօրվա իրադարձությունների դրական արդյունքը նվազեցնել կարող է ավելորդ եսասիրությունը, խելամիտ զիջումների գնալու ցանկության բացակայությունը:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում կենտրոնանալ իրավիճակի իրենց տեսլականի, երազանքների և ենթադրությունների վրա: Ցանկացած սուբյեկտիվություն այսօր անտեղի է, քանզի ձեզ կհեռացնի նպատակից և կաղավաղի իրադարձությունների իմաստը: Հանուն պատկերի ամբողջականության` չարժե տարվել դետալներով: Ցանկալի է ունենալ հուսալի կողմնորոշիչներ, որոնք թույլ չեն տա շեղվել ծրագրից, իզուր ժամանակ վատնել: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման համար:

 

Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով