Լուիզիանայի նահանգում հեղեղման պատճառով զոհվածների թիվը հասել է 11-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Լուիզիանայի նահանգում սաստիկ հեղեղման պատճառով զոհվածների թիվը հասել է 11-ի: Դա հաստատել է նահանգի առողջապահության դեպարտամենտը: Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհվածների մասին:
Ինչպես նշվում է գերատեսչության կայքում, հինգ մարդ զոհվել է Իստ Բատոն Ռուժ օկրուգում, երեք հոգի՝ Տանջիպահոա օկրուգում, երկու մարդ հեղեղման զոհ է դարձել Սեյնթ Հելենա օկրուգում, եւս մեկը՝ Ռապիդս օկրուգում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ներկայում պատմական հեղեղման հետեւանքով տարհանվել է 30 հազար մարդ: Ինչպես հայտնել է նահանգի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը, տարերքն ավերել է շուրջ 40 հազար տուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



