Թրամփն առաջարկել է արմատական իսլամի դեմ պայքարել սառը պատերազմի ժամանակների մեթոդներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկում է արմատական իսլամի տարածման դեմ պայքարում օգտագործել քարոզչական նույն այն մեթոդները, որոնք Վաշինգտոնը կիրառում էր սառը պատերազմի ժամանակներում: Այդ մասին ասված է գործարարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Facebook-ի նրա էջում:
«Ճիշտ այնպես, ինչպես որ մենք հաղթեցինք սառը պատերազմում, մասնավորապես, ի ցույց դնելով կոմունիզմի բացասական կողմերը եւ ազատ շուկաների առավելությունները, մեզ հարկավոր է պայքարել արմատական իսլամի գաղափարախոսության դեմ»,-նշել է միլիարդատերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



