Ոստիկանությունը ձերբակալել է Քիմ Քարդաշյանի քրոջը հետապնդողին
ՖՈՏՈԼոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեներին հետապնդող 25-ամյա տղամարդուն: Այս մասին գրում է TMZ-ը:

Տուն վերադառնալով՝ 20-ամյա մոդելը տան դարպասների մոտ տեսել է անհայտ տղամարդուն եւ անմիջապես ոստիկանություն զանգել:

Իրավապահներն արագորեն մոտեցել են մեքենայում իրենց սպասող Ջեներին: Պարզվել է, որ տղամարդը ոմն Շավոն ՄաքՔենզին է:

Նա ձերբակալվել է, բայց նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Դատարանը ՄաքՔենզիի համար 180 հազար դոլարի չափով գրավ է նշանակել:

1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



