Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիայի բանտերը դատարկվում են «գյուլենականներով» լցնելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ իշխանությունները երկրի ուղղիչ հաստատությունների բեռնաթափման բարեփոխումների շրջանակում բանտերից ազատ կարձակեն 38 հազար դատապարտյալների, որոնք կշարունակեն մնալ դատարանների վերահսկողության տակ:

Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, իշխանությունները գնացել են դրան այն բանի համար, որպեսզի մեծ թվով դատապարտյալներ պետական հեղաշրջման փորձից հետո զանգվածային ձերբակալությունների ֆոնին ազատազրկման ժամկետը կրեն պայմանական:

Թուրքական ընդդիմադիր մամուլը երկրի արդարադատության նախարարության այդ որոշումը մեկնաբանել է այնպես, որ իշխանություններն այդ կերպ բանտերում տեղեր են ազատում պետհեղաշրջման մեջ Անկարայի կողմից մեղադրվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի` ձերբակալված հետեւորդների համար:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա պալատում հեռուստաալիքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրի զինված ուժերի սպայական անձնակազմի 60-80 տոկոսը, ռազմական ուսումնարանների 95-ը տոկոսը կապված են «Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETՃ) հետ, որին Անկարան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:

Բինալի Յըլդըրըմն ասել է, որ ներկայում բացահայտվել է Գյուլենի կազմակերպության հետ կապված 76 հազար 597 մարդ, պետական համակարգում աշխատանքից ազատվել է 7 հազար 897-ը, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, որոնցից 3 հազարից ավելին զինվորականներ են:

«Ընդհանուր առմամբ մինչ այժմ գյուլենականների հետ կապերի կասկածանքով հայտնաբերվել է 81 հազար 494 մարդ», -ասել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքական «Հուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Աֆղան Ալան հայտարարել է, որ «Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության» (FETO) դեմ անցկացված գործողության շրջանակում 76100 պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

Թուրքիայի կրթության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ գյուլենականների հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում 27 հազարից ավելի կրթության, այդ թվում` 5342 գիտության ոլորտի աշխատակիցներ, որոնցից 4225 ակադեմիական անձնակազմ հեռացվել են աշխատանքից, որոնց այլեւս արգելվել է աշխատել այդ ոլորտում: 

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ ներկայում բերման է ենթարկվել 5171 մարդ, 16899 մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածներից 3083-ը ոստիկաններ են, 7248-ը` զինվորներ, 2288-ը` դատավորներ եւ դատախազներ: 3601 մարդ ազատ է արձակվել, իսկ 7173 մարդ գտնվում է հսկողության տակ, 75 հազար մարդու անձնագրերը չեղյալ են հայտարարվել:

Աֆղան Ալան նաեւ նշել է, որ 162 զինվորականներ, որոնցից 9-ը գեներալներ եւ 96-ը ոստիկաններ, գտնվում են որոնման մեջ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված դիվանագիտական ծառայությունից հետ են կանչվել ընդհանուր թվով 208 դիվանագետներ, որոնցից  32-ը, սակայն, անհայտ պատճառներով առանց թույլտվության, չեն վերադարձել երկիր:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը հայտարարել է, որ ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերի շարքերից հեռացվել է 3185 զինծառայող:

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն` ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված Թուրքիայի զինված ուժերից ներկա դրությամբ հեռացվել կամ ձերբակալվել է անձնակազմի մոտ 1,5 տոկոսը:

Վերջին տվյալների հաղորդումների համաձայն` դիմակայության արդյունքում, որի կենտրոնը դարձել էին Ստամբուլը եւ Անկարան, զոհվել են 246 քաղաքացիներ` չհաշված 100-ից ավելի խռովարարներին, 2 հազարից ավելի մարդ էլ վիրավորվել է:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են, որ հեղաշրջմանը մասնակից  Թուրքիայի զինված ուժերի հարյուրավոր զինծառայողներ փախել են Իրաք, որոնց մի մասը միացել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

 

«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը Տագնապի ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում Միասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում Վլադիմիր Պուտինն ընդունել է Հաքան Ֆիդանին Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել