Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայ հայտնիների շնորհավորանքները հաղթանակած Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին

ԼԱՅՖ

Օգոստոսի 17-ը հայերիս օրացույցում կարմիր կնշվի, քանզի 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն: Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ եւ ցնծության րոպեներ պարգեւեց յուրաքանչյուր հայի։ Արթուրից բացի, հպարտանալու առիթ տվեց նաեւ նորընծա օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը։

Ոգեւորված հայ ըմբիշների հաղթական մրցելույթներից՝ հայ հայտնիները (թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս) շնորհավորել են հերոս տղաներին՝ Instagram-ը ողողելով նրանց լուսանկարներով։ 

«Արթուր Ալեքսանյան։ Չեմպիոն։ Օլիմպիական ոսկի, շնորհավոր»,- գրել է Ռազմիկ Ամյանը։

«Բրավո Արթուր Ալեքսանյան ջան»,- շնորհավորել է Հայկոն, որին միացել է նաեւ կինը՝ Անահիտ Սիմոնյանը։

 «Հպարտ ու շնորհակալ»,- նշել է Հրաչուհին։

«Շնորհավոր, ոսկե Մեդալ, իսկական հրաշք»,- ուրախությամբ հայտարարել է Զարուհի Բաբայանը։

«Մեր «Սպիտակ Արջը» դարձավ ոսկե մեդալակիր։ Շնորհակալ ենք քեզ Արթուր։ Բրավո, մենք չեմպիոն ենք»,- նշել է երջանիկ Սիլվա Հակոբյանը։

«Բրավո Արթուր։ Մենք Օլիմպիական չեմպիոն ունենք».- գրել է գյումրեցի Մկրտիչ Արզումանյանը։

«Վիտամին» ակումբի տղաներից Վաչե Թովմասյանն ու Գարիկ Պապոյանը նույնպես միացել են այս հաղթական արշավին։

«Այոոոո ՜ մեր Արթուրը, մեր Ճերմակ Արջը, մեր Գեւորգի տղան։ Չեմպիոն է չեմպիո՜ն»,- գրել է Վաչեն։

«Րձչձցբնգբգոճքժծք՜՜՜!!!!!! խոսքեր չկաաաա՜՜աան!!!!!!Այոոոոոո!!!! Շնորհավոոոոր!!!!»,- շնորհավորել է Գարիկը։

«Ուռա՜, այո, վերջապես։ Հզոր հայ։ Ոսկե Մեդալ»,- հպարտությամբ գրել է Էրիկը՝ չմոռանալով նաեւ փոխչեմիպիոն Միհրանի մասին։

«Բրավո ախպերս։ Մենք հպարտ ենք ու շնորհակալ։ Մեկ է դու ես N1-ը»։

«Հմայիչ Արթուրը»,- ուրախությամբ գրել է Արամեն, որին միացել է նաեւ կինը՝ Աննան։

Արթուրին եւ Միհրանին շնորհավորել են նաեւ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում բնակվող հայերը։

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը հրապարակել է ամենասպասված՝ պարգեւատրման արարողությունից մի հատված.

«Շնորհավորում եմ բոլոր օլիմպիականներին, հատկապես ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին»,- հոլովակը մեկնաբանել է Ջոնը։

Արթուրին շնորհավորել է նաեւ ամերիկյան FOX NEWS-ի հայ հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը, որը ծնունդով նույնպես գյումրեցի է։

Ամերիկաբնակ հայ երգիչ Արմենչիկը նույնպես միացել է շնորհավորանքներին.

«Շատ հպարտ եմ իմ հայ եղբայրներով։ Հայաստան»,- նշել է Արմենչիկը։

«Սուպեր, ուռա՜»,- Instagram-ում գրել է ռուսաստանաբնակ հայ երգիչ Մարտ Բաբայանը։

NEWS.am STYLE

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը շնորհակալություն է հայտնել կնոջը Ուկրաինայում խաղաղապահ գործողությունների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Միխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՆիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ռումինիայի վարչապետի հետ Ալիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյան