Մրցավարների համար երկրորդը, մեզ համար՝ ՉԵՄՊԻՈՆ. Գարիկ Մարտիրոսյանը՝ Միհրանի եւ Արթուրի մասին
ՖՈՏՈՌիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոն, իսկ հիմա արդեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ 66 կգ քաշային կարգի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հպարտանալու առիթ են տվել աշխարհասփյուռ հայերին, որոնք կեսգիշերից շնորհավորում են հայ մարզիկներին։ Հերոս տղաների հաղթանակներից ոգեւորված՝ հայ հայտնիների շնորհավորանքներին է միացել նաեւ հայտնի երգիծաբան, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը, որը հրապարակել է Արթուրի եւ Միհրանի լուսանկարները՝ մեկնաբանության մեջ գրելով.
«Միհրան Հարությունյան. մրցավարների համար երկրորդը, մեզ համար՝ ՉԵՄՊԻՈՆ»։
«Արթուր Ալեքսանյան. Օլիմպիական խաղերի չեմպիոն»,- հակիրճ մեկնաբանել է Գարիկը։
Իհարկե, չէ որ խոսքերն ավելորդ են։