Իրանի խորհրդարանում հերքել են Ռուսաստանին ռազմակայանի տրամադրումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ռազմաբազա չի հանձնել Ռուսաստանի կամ որեւիցե այլ երկրի տնօրինությանը: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Լարիջանին դա ասել Է օգոստոսի 17-ին ի պատասխան պատգամավորներից մեկի դիտողությանը, որը հիշեցրել Է, թե Իրանի Սահմանադրության հոդվածներից մեկն արգելում Է երկրի տարածքում օտարերկրյա բազաների տեղակայում՝ նույնիսկ խաղաղ նպատակներով:
Նախօրյակին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել Էր, որ ռուսական Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներն առաջին անգամ Իրանի օդանավակայանն օգտագործել են Սիրիայի տարածքում գործող ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



