Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կան երկրներ, որտեղ ապագայում կայցելեմ միայն սիրելի ամուսնուս հետ. Աստղիկ Սաֆարյանը` ճամփորդությունների եւ հագեցած ամռան մասին

ՖՈՏՈ

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի համար ամառը, կարծես թե, բավականին հագեցած էր. երգչուհին ներկայացրեց նոր երգեր,«Հայք» խմբի Նարեկի հետ նկարահանեց տեսահոլովակ  «Լավն ես» զուգերգի հիման վրա եւ հանդես եկավ որպես ֆոտոմոդել: Էլ ինչո՞վ առանձնացավ այս ամառը Աստղիկի համար: Թեմայի շուրջ զրուցեցինք երգչուհու հետ:

-Աստղիկ, ամառն արդեն մոտենում է ավարտին. հասցրեցի՞ր հանգտանալ այս ընթացքում:

-Երբ ամբողջ օրը զբաղված ես լինում աշխատանքով, մի քանի օրն էլ բավական է լինում, որ կարողանաս հանգստանալ: Այս ամառը շատ աշխատանքային էր ինձ համար, բայց մի քանի օր հատկացրեցի հանգստին: Սկզբում մեկնեցի Աթենք, այնուհետեւ Բարսելոնա: Հետո որոշեցի մեկնել Մոսկվա, կարոտել էի մեր այնտեղի տունը: Հաճելի ժամանակ անցկացրեցի ծնողներիս եւ ընկերներիս հետ:

-Ամառը հագեցած էր քեզ համար նաեւ ֆոտոնախագծերով: Պարզվեց, որ Աստղիկ Սաֆարյանը բավականին հմուտ է նաեւ որպես ֆոտոմոդել: Երբեւէ մտածե՞լ էիր այդ մասնագիտությամբ զբաղվելու մասին:

-Իմ գործունեության ընթացքում երգերից եւ տեսահոլովակներից զատ` հաճախ ներկայացել եմ նաեւ ֆոտոշարքերով: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում սկսեցի նաեւ հանդես գալ որպես ֆոտոմոդել` ավելի պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Այդ գաղափարը ծնվեց Իսպանիայում, երբ բավականին լուրջ մոդելային եւ դերասանական կազմակերպություններից ստացա համագործակցության առաջարկներ: Նրանց հիացմունքն ու հավատն իմ հանդեպ ստիպեցին մտածել այդ ուղղությամբ: Այս աշխատանքին շատ պրոֆեսիոնալ տեսանկյունից եմ մոտենում: Բարսելոնայում գտնվելուս օրերին նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակներում, իսկ Հայաստանում համագործակցում եմ մի քանի բրենդների հետ, նրանց «դեմքն» եմ համարվում: Փորձում եմ յուրաքանչյուր կերպար եւ ապրանքանիշ ճիշտ եւ պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել:

-Աստղիկ, նկատելի է նաեւ, որ հաճախ ես ճամփորդում: Կարծես, թե ճամփորդություններն էլ են դարձել քո առօրյայի անբաժան մասը…

-Այո, սիրում եմ ճամփորդել եւ ուսումնասիրել տարբեր երկրների ապրելակերպն ու մշակույթը: Սիրում եմ սովորել եւ ամեն տեղ փորձում եմ գտնել զարմանալու առիթներ: Կարծում եմ` տարբեր մարդկանցից եւ երկրներից շատ բան կարելի է սովորել` լավը, թե վատը, դա արդեն անհատն է ընտրում:

-Ո՞րն է քո երազանքների երկիրը:

-Կան երկրներ, որտեղ դեռ չեմ եղել, բայց հուսով եմ, որ ժամանակի ընթացքում կայցելեմ: Կան երկրներ, որտեղ որոշել եմ անպայման այցելել ապագայում` միայն սիրելի ամուսնուս հետ, բայց քանի որ դեռ չունեմ ամուսին, դեռ չեմ մտածում այդ ուղղությամբ:)

-Ի՞նչ նորություններով ես հանդես գալու սեպտեմբերից:

-Սեպտեմբերին այնքան նորություններ ունեմ, որ արդեն սկսել եմ հուզվել…Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ այս ամբողջ տարվա հսկայական աշխատանքը ներկայացնելու իմ լսարանին: Կլինեն շատ ու շատ նորություններ, որոնցով սիրով կկիսվեմ բոլորի հետ:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Աստղիկ Սաֆարյանի Facebook-ի էջից

NEWS.am STYLE

Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ