Ուկրաինայի ՆԳ նախարարն առաջարկել է կրճատել գեներալների թիվը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոյի հաստատմանը գեներալական պաշտոնների կրճատման նախագիծ է ներկայացրել: Նա առաջարկում է գեներալների թիվը կրճատել ավելի քան 2 անգամ՝ հասցնելով 95-ի:
«Նախագահի հանձնարարությամբ նրա հաստատմանն եմ ներկայացրել գեներալական պաշտոնների կրճատման նախագիծը»,- Fecabook-ի իր էջում գրել է Ավակովը:
Նախարարն առաջարկել է սահմանային ծառայության գեներալների թիվը 74-ից հասցնել 14-ի, Ազգային գվարդիայինը՝ 38-ից 18-ի, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 27-ից 21-ի, Ազգային ոստիկանության եւ ՆԳՆ-ի գեներալների թիվը՝ 57-ից 42-ի:
Նա նշել է, որ կրճատումը կադրային բարեփոխումների անխուսափելի մաս է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



