Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն անհանգստացած է Ադրբեջանում ակտիվիստների ձերբակալություններով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 ԱՄՆ-ըն անհանգստացած են Ադրբեջանում REAL շարժման քարտուղար Նաթիգ Ջաֆարլիի, ինչպես նաեւ այլ ակտիվիստների ձերբակալության մասին լուրերով:

Վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը:

«Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում ազատ արձակել իրենց իրավունքները կատարելու ժամանակ ձերբակալված անձանց, հարգել սեփական քաղաքացիների ազատությունը:

Մենք նաեւ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում երկրի զարգացման մասին բաց երկխոսություն թույլ տալ, այդ թվում` Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու մասին սեպտեմբերի 26-ին ծրագրված հանրաքվեի շեմին, եւ սահմանադրական ուղղումներ ներկայացնել` Եվրոպայի Խորհրդի ու Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կազմում Վենետիկի հանձնաժողովի համատեղ քննարկմանը», -ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանում վերջին օրերին REAL (Հնարապետական այլընտրանք) շարժման երեք ակտիվիստների` Նաթիգ Ջաֆարլիի, Էլշան Գասըմովի եւ Թողրուլ Իսմայիլովի ձերբակալությունները դատապարտել է նաեւ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հանեն Նաթիգ Ջաֆարլիի, Էլշան Գասըմովի եւ Թողրուլ Իսմայիլովի դեմ բոլոր մեղադրանքները եւ անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակեն նրանց», -ասվում է օգոստոսի 16-ին կազմակերպության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Քաղաքական ակտիվիստների վերջին երեք ձերբակալությունները երկրում արտահայտվելու եւ միավորվելու հիմնարար ազատությունների ապահովման նկատմամբ իշխանության մարմինների հետեւողական դաժան վերաբերմունքի ցուցանիշն է», -ընդգծվում է հայտարարության մեջ:

REAL-ի գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին անօրինական ձեռնարկատիրության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական մեղադրանքներով ձերբակալվել է օգոստոսի 12-ին:

REAL-ի ակտիվիստներ Էլշան Գասըմովը եւ Թորղուլ Իսմայիլովը ձերբակալվել են օգոստոսի 15-ին եւ 7 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցվել ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով:

Մարդու իրավունքների տան ցանց միջազգային կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի գծով տարածաշրջանային մենեջեր Անե Բոնդեն այդ առնչությամբ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները քննադատ ակտիվիստներին ձերբակալում է սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի շեմին, ինչի նպատակը « հիմնարար մարդու իրավունքներից եւ ազատություններից քաղաքացիների օգտվելու հնարավորությունները նեղացնելն ու նրանց լռեցնելն է»:

Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 26-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, որոնք բացահայտ ուղղված են Ադրբեջանի նախագահի առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը:

«Ազադլըգ» թերթն այդ առնչությամբ գրել է, որ այդպիսով Ալիեւը կայծակնային արագությամբ, առանց համաժողովրդական քննարկման, ցանկանում է կյանքի կոչել սեփական լիազորություններն ընդլայնող հանրաքվեն, իսկ Ադրբեջանի սահմանադրական դատարանը «այո» է ասել երկրում Ալիեւների միապետության օրինականացմանը:

Սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանում առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտի հաստատում, որոնց անձամբ նշանակելու է երկրի նախագահն առանց համաձայնեցնելու որեւէ մարմնի հետ:

Բացի այդ, առաջարկվում է նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց երկարացնել 7 տարի: Նախագահին խորհրդարանը ցրելու եւ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ հայտարարելու լիազորություն է տրվում:

Սեփական իշխանությունը երկարացնելու Ալիեւի այդ քայլի հետ կապված «Ազադլըգ»-ը գրել է, որ ընդդիմադիր քաղաքական առաջնորդները, իրավապաշտպանները Ալիեւի այդ նախաձեռնությունը գնահատել են որպես «հետադիմական փոփոխություն», փախուստ ժողովրդավարությունից, բռնատիրության ճանապարհ բացող ցուցանիշ, ինչից պարզ է դառնում, որ իշխանության նպատակը ոչ թե երկրում բարեփոխումներ անցկացնելն է, հակաճգնաժամային միջոցառումներ պատրաստելն է, այլ ժառանգական իշխանության կյանքի երկարացումն է:

Meydan TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին այդ առնչությամբ հայտարարել է, որ «այդ փոփոխությունների գլխավոր նպատակը Ալիեւի` ցանկացած չափով իշխանության մեջ մնալու համար պայմանի ստեղծումն է, եւ հետո էլ իր ուզած ժամանակ հեշտությամբ, առանց որեւէ մեկի հետ խորհրդակցելու, առանց սահմանափակման, ազատորեն` իր ընտանիքի անդամներից մեկին իշխանության փոխանցման համար իրավական մեխանիզմի ստեղծումն է:

 

Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ Ժողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել Առանց Սպերցյանի. Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան Դադարեցվել է Կապան քաղաքի որոշ հասցեների գազասպառողների գազամատակարարումը «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ