Քիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հոր ռեալիթի-շոուն ցածր վարկանիշի պատճառով փակել են
ՖՈՏՈՔիմ Քարդաշյանի տրանսգենդեր խորթ հոր՝ Քեյթլին Ջեների IAmCait ռեալիթի-շոուն ցածր վարկանիշի պատճառով փակել են: Երկու սեզոնից հետո Е! ալիքը, որը նկարահանում է Քարդաշյան ընտանիքի հայտնի շոուն, որոշել է դադարեցնել Քեյթլին Ջեների հետ համագործակցությունը:
Շոուի առաջին սեզոնը մեծ ճանաչում ձեռք բերեց. իրեն տրանսգենդեր հայտարարելուց հետո Քեյթլինի կյանքին շուրջ 2 մլն հեռուստադիտող էր հետեւում: Սակայն երկրորդ սեզոնը սարսափելի ցածր թիվ գրանցեց՝ շուրջ 400 հազար դիտող, ինչի արդյունքում որոշվեց փակել շոուն:
«IAmCait-ի երկու հրաշալի սեզոնից հետո ես առաջ եմ շարժվում: Ինձ նոր արկածներ են սպասվում: Շնորհակալություն E! ալիքին եւ իմ ընկերուհիներին»,-Twitter-ում գրել է Քեյթլինը:
Ավելացնենք, որ Քեյթլինի հետ միասին շոուում նկարահանվում էին նաեւ այլ հայտնի տրանսգենդերներ, սակայն նրանց եւ Քեյթի միջեւ կոնֆլիկտային իրավիճակներ առաջացան, երբ Ջեները հայտարարեց, որ ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում սատարում է Հանրապետական կուսակցությանը:
Աղբյուրը՝ Daily Mail